Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի
Սիրելի՛ հավատացյալներ,
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի կարգադրությամբ, նոյեմբերի 16-ին և 17-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ առաջնորդության բոլոր համայնքներում Սուրբ Պատարագները կմատուցվեն 2019թ. նոյեմբերի 11-ին Սիրիայում նահատակված Արժ. Տեր Հովսեփ Քհն. Պետոյանի և նրա հոր՝ Հաննա Պետոյանի հոգիների հանգստության դիտավորությամբ, ինչպես նաև կկատարվի հոգեհանգստյան կարգ:
Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը կմատուցվի ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի:
Բոլոր համայնքներում Սուրբ Պատարագները կմատուցվեն տեղերում սահմանված նույն ժամերին:
Բոլոր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցել Սուրբ Պատարագներին և հոգեհանգստյան աղոթքին: