• Առաջնորդության բոլոր համայնքներում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ նվիրված հավատքի նահատակ Տ. Հովսեփ Քհն. Պետոյանին և նրա հորը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի


    Սիրելի՛ հավատացյալներ,

     

    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի կարգադրությամբ, նոյեմբերի 16-ին և 17-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ առաջնորդության բոլոր համայնքներում Սուրբ Պատարագները կմատուցվեն 2019թ. նոյեմբերի 11-ին Սիրիայում նահատակված Արժ. Տեր Հովսեփ Քհն. Պետոյանի և նրա հոր՝ Հաննա Պետոյանի հոգիների հանգստության դիտավորությամբ, ինչպես նաև կկատարվի հոգեհանգստյան կարգ:

     

    Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը կմատուցվի ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի:

    Բոլոր համայնքներում Սուրբ Պատարագները կմատուցվեն տեղերում սահմանված նույն ժամերին:

    Բոլոր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցել Սուրբ Պատարագներին և հոգեհանգստյան աղոթքին:

Օրացույց

Օրացույց