• Բոլորս կոչված ենք սուրբ լինելու. հատվածներ ԵՀՕ II ընթացքում սրբության կոչի վերաբերյալ բանախոսությունից

    Աստված քեզ ստեղծել է իր պատկերով և նմանությամբ և կամենում է, որ դու լինես սուրբ


     

    «Սուրբ եղէ՛ք դուք, որովհետեւ ես սուրբ եմ», Ղեւ. 11, 44

     

    «Բոլոր հավատացյալները, ինչ պայմաններում կամ հասարակական դիրքում էլ լինեն, յուրաքանչյուրն իր ուրույն ձևով, Աստծո կողմից կոչված են այն կատարյալ սրբությանը, որով Հայր Աստվածն Ի՛նքն է կատարելապես սուրբ»,Վատիկանի Բ Տիեզերաժողով, «Լույս հեթանոսաց» (Lumen Gentium),  11:

    «Արդ կատարյալ եղե՛ք դուք, ինչպես ձեզ երկնավոր Հայրն է կատարյալ», Մտթ. 5, 48

    «Վարդի պերճանքը և շուշանի ճերմակը մանուշակին չեն զրկում նրա բուրմունքից, ոչ էլ՝ երիցուկին՝ նրա պարզ գրավչությունից: Եթե ամեն մի փոքրիկ ծաղիկ ցանկանար լինել վարդ, գարունը կկորցներ իր գեղեցկությունը», Սբ. Թերեզա Հիսուս Մանկան:

     

    «Սրբությունը շքեղություն չէ՝ նախատեսված միայն քչերի համար: Դա յուրաքանչյուրի պարտականությունն է՝ քոնը և իմը», Մայր Թերեզա:

    «Մահը չէ, որ պետք է տխրեցնի մեզ.միակ բանը, որը պետք է տխրեցնի, իմանալն է, որ մենք սրբեր չենք», Մայր Թերեզա:

     

    «Դեռ քեզ արգանդում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, դեռ արգանդից չծնված՝ սրբացրի քեզ», Երմ. 1, 5

     

    «Եվ քե՛զ համար է սրբությունը…

    Կոչվա՞ծ ես նվիրյալ կրոնավորական կյանքի: Սուրբ եղիր՝ ապրելով նվիրումդ ուրախությամբ:

    Ամուսնացա՞ծ ես: Սուրբ եղի՛ր՝ սիրելով և հոգ տանելով ամուսնուդ կամ կնոջդ մասին, ինչպես Քրիստոսն է սիրում Իր Եկեղեցին:

    Աշխատու՞մ ես՝ հացդ վաստակելու համար: Սուրբ եղի՛ր՝ աշխատելով պատասխանատվությամբ և հմտորեն՝ ծառայելով եղբայրներիդ և քույրերիդ:

    Ծնո՞ղ ես կամ պապիկ, կամ տատիկ: Սուրբ եղի՛ր՝ համբերատարությամբ սովորեցնելով երեխաներիդ կամ թոռներիդ՝ ինչպես հետևել Հիսուսին:

    Իշխանավոր ես կամ պատասխանատու մի պաշտոնու՞մ ես աշխատում:

    Սուրբ եղի՛ր՝ աշխատելով ընդհանուր բարիքի համար՝ ժխտելով սեփական շահդ», Ֆրանցիսկոս Քահանայապետ, «Ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք» (Gaudete et exultate), 14

     

    «Սուրբը նա է, ով, իր առջև Աստծուն հաճելի լինելու նպատակ դնելով, իր սովորական պարտականությունները կատարում է արտասովոր լավ: Այդպիսի կյանքը կարող է բացարձակապես չհետաքրքրել ոչ ոքի, չնկատվել, շուտով մոռացվել, բայցևայնպես, լինել լինել Աստծո ամենասիրելի բարեկամներից մեկի կյանքը», Ֆրանկ Դաֆ, «Կարո՞ղ ենք լինել սուրբ», Frank Duff, «Can we be saints?»:

    «Աշխատի՛ր, որ մկրտության ժամանակ ստացած աստվածային շնորհդ պտուղներ տա սրբության ճանապարհի վրա: Սուրբ Հոգին կօգնի քեզ, որ չհուսահատվես…», Ֆրանցիսկոս, «Ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք»:

     

    «Աստված երբեք ինձ չի ներշնչում այնպիսի իղձեր, որոնք չեն կարող իրագործվել: Ուրեմն, չնայած իմ փոքրությանը, ես կարող եմ հուսալ, որ սուրբ կլինեմ», Թերեզա Հիսուս Մանկան, Հոգու պատմություն:

     

    «Յուրաքանչյուր սուրբ մի առաքելություն է՝ ծրագրված Աստծո կողմից՝ արտացոլելու և մարմնավորելու Ավետարանի մի որոշակի պատվիրան, պատմական որոշակի ժամանակահատվածում», Ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք, 19:

     

    «Սրբությունն այլ բան չէ, քան՝ սեր՝ ապրված մինչև վերջ», Բենեդիկտոս ԺԶ Քահանայապետ:

     

    «Հետո, ուրախությամբ լի, ես բացականչեցի. «Հիսու՜ս, իմ սե՜ր: Վերջապես ես գտա իմ կոչումը: Իմ կոչումն է սերը: Իմ մոր՝ Եկեղեցու սրտում, ես կլինեմ սեր, և հետո ես կլինեմ ամեն բան», Թերեզա Հիսուս Մանկան:

    «Ես Նրան ոչինչ չեմ ասում. ես սիրում եմ Նրան», Թերեզա Հիսուս Մանկան:

     

    «Աստծո մեջ լինելով՝ մենք կարող ենք անել ամե՛ն ինչ: Նույնիսկ ամենահամարձակ թռիչքներն այն սրտերի համար են, որոնք ապրում են՝ հավատալով Աստծուն, ով Սեր է և Ամենակարող է…Շատերն են քննարկում, խոսում, զրուցում, ուղղում և գրում, որ այլոք կարդան, բայց քչերն են ԱՊՐՈՒՄ», Քիարա Լյուբիք, «Աստված սիրում է քեզ անսահմանորեն»:

     

    «Ձեր կյանքը մի առաքելություն է: Աղոթեցե՛ք և հարցրեք Տիրոջը, թե ինչ է կամենում ձեր կյանքի համար, յուրաքանչյուր վայրկյանի կամ իրավիճակի համար, որպեսզի հասկանաք այդ վայրկյանների կամ որոշումների տեղը՝ ձեր առաքելության մեջ», Ֆրանցիսկոս Քահանայապետ:

     

    «Լինել սուրբ՝ նշանակում է լինել այն ինչ, Աստված մտածում էր քեզ ստեղծելիս, նշանակում է լինել հավատարիմ քո ամենաճշմարիտ ինքնությանը», Ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք,  32:

     

    Երբ ամեն ինչ ասված է և արված, «միակ մեծ ողբերգությունը, որ մնում է կյանքում, սուրբ դարձած չլինելն է», Լեոն Բլուա (Leon Bloy):

     

    «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծոյ, պատրաստեցէ՛ք ձեր մարմինները՝ որպէս զոհ կենդանի, սուրբ աստուածահաճոյ. այդ է ձեր բանական պաշտամունքը», Հռմ. 12, 1:

     

    «Այս է կամքն Աստծո՝ ձեր սրբությունը», Ա Թես. 4, 3:

     

    «Մի վախեցե՛ք լինել սուրբ», Ֆրանցիսկոս Քահանայապետ:

     

    Բանախոս՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց