• Հայ կաթողիկէ հոգևորականները հանդիպել են ՀՀ Սփյուռքի նախարարի հետ

    Պետական կառույցների հետ Եկեղեցու համագործակցությունը թևակոխում է նոր՝ ավելի արդյունավետ փուլ:


    Հունիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանին և Շիրակի մարզի Փանիկ գյուղի ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանին:

     

    Հոգևորականներն ի սրտե շնորհավորեցին նախարարին՝ նշանակման կապակցությամբ, աղոթական զորակցությամբ մաղթեցին արդյունավետ աշխատանք՝ Աստծո օգնությամբ: Նրանք ներկայացրեցին հայ կաթողիկէ համայնքներում կազմակերպվող երիտասարդական ձեռնարկները և նախարարին  հրավիրեցին ներկա գտնվելու 2018թ. հուլիսի 21-28-ը Աղաջանյան կենտրոնում կայանալիք «Համայնքային երիտասարդական օրեր-2018» հանդիպմանը, որն իր ձևաչափով արդեն երկրորդն է: Երիտասարդական այդ միջոցռամանը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ մասնակցելու են 18-30 տարեկան հայ կաթողիկէ երիտասարդներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Լիբանանից և Իտալիայից, ինչպես նաև միանալու են երիտասարդներ Լեհաստանից:

Օրացույց

Օրացույց