«Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը» (Մտթ. 19,14)։
Ամառային ճամբարի համար ջոկատավարներ ընտրելու նպատակով Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը նախապես կաթողիկէ համայնքներից երիտասարդներ է հրավիրում հարցազրույցի, ապա նրանցից ընտրում է լավագույններին, ովքեր առավել համապատասխան են ջոկատավարի կամավոր աշխատանքի համար: Ընտրված ապագա ջոկատավարների համար անցակցվում են նախապատրաստական դասընթացներ: 2018թ.-ի դասընթացը տեղի ունեցավ հունիսի 9-10-ը՝ Աղաջանյան ճամբարում: Մասնակցում էին քառասունհինգ երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկե համայքներից:
Դասընթացի բացման խոսքով հանդես եկավ Աղաջանյան կենտրոնի պատասխանատու Տեր Գրիգոր ավագ քհն. Մկրտչյանը:
Ապա երիտասարդները միմյանց հետ ծանոթանացան խաղերի միջոցով, որին հաջորդեց «Թիմային աշխատանք» և «Թիմի կառուցում» դասընթացը: Երիտասարդները հետաքրքրաշարժ խաղերի, քննարկումների միջոցով ջանացին զարգացնել իրենց պատկերացումները, թ՞ե ինչ է նշանակում թիմային աշխատանքը և թիմի կառուցումը:
Օրվա երկրորդ կեսին մասնակիցներին ներկայացվեց երեխաների հետ աշխատելու վարվեցողության կանոնները: Մանրամասն բացատրվեցին բոլոր այն նրբությունները, որոնք անհրաժեշտ են հոգատար և լավ ջոկատավար լինելու համար:
Երիտասադների հետ միասին մշակվեց ճամբարային կանոնները:
Իսկ հանդիպման երկրորդ օրը մշակեցին ճամբարի օրակարգը և բազմաթիվ հետաքրքիր խաղեր՝ երեխաների օրերը ավելի գունեղ և հետաքրքիր դարձնելու համար:
Երկօրյա դասընթացի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին բազմաթիվ նոր գիտելիքներ և հմտություններ:
Դասընթացի ավարտին մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Գրիգոր Ավագ քհն. Մկրտչյանի: