• Գիւմրիի հայ կաթողիկէ երիտասարդների բարեգործական ձեռնարկը

    Սիրեաց զիւրսն, ի սպառ սիրեաց զնոսա… Յվհ., 13, 1


    Գիւմրի՝ 1 Անձ 1 Ընտանիք բարեգործական կազմակերպութիւնը համագործակցութեամբ Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ Եկեղեցւոյ երիտասարաց անդամների եւ նրանց կազմակերպած բարեգործական ակցիայի, կարողացաւ ուտեստեղէնի պարկեր տրամադրել 19 ընտանիքների: Շնորհակալութիւն մեր կողքին կանգնող բոլոր բարերարներին ու բոլոր նրանց, որոնք մեզ քաջալերեցին եւ իրենց լուման ներդրեցին, որպէսզի կարողանանք մի ժպիտ գծել մեր սիրելի հայրենակիցների ու նրանց երեխաների դէմքերին:


    Շնորհակալութիւն՝
    1. Զմմառու Եր. Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի եւ Ս. Միքայէլ Ընծայարանի տեսչութեան եւ սաներին, որոնք 100 ամերիկեան դոլար տրամադրեցին:
    2. Տիկին՝ (Ա.Ա.), որ 50 ամերիկեան դոլար տրամադրեց:
    3. Վարդապետ՝ (Ա.Ա.), որ 50 ամերիկեան դոլար տրամադրեց:
    4. Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցւոյ երիտասարդականին, որոնք իրականացրեցին այս բարեգործական ծրագիրը:
    5. Վերջապէս, խորին շնորհակալութիւն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ Հայր՝ Ռաֆայել Արք. Մինասեանին, ում հայրական աջակցութեամբ կարողացանք իրականացնել այս համեստ, սակայն իմաստալից բարեգործութիւնը:
    Փա՜ռք Աստուծոյ:
    Ձերդ՝ մնամ աղօթարար՝ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեան:

     

Օրացույց

Օրացույց