Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի
2017թ. հուլիսի 19-ին վախճանվեց Հոգշն. Հ. Դավիթ վրդ. Ղազարյանը:
Հ. Դավիթ (մրտության ավազանի անունով՝ Հովսեփ) Ղազարյանը ծնվել է 1960թ. փետրվարի 3-ին, Բեյրութում: Մխիթարյան վանք է մտել 1975թ. նոյեմբերի 13-ին, ժամանակավոր վանական ուխտն ընդունել է 1981թ. օգոստոսի 15-ին, իսկ մշտնջենավոր ուխտը՝ 1984թ. օգոստոսի 15-ին:
Քահանա է ձեռնադրվել է 1987թ. ապրիլի 19-ին:
1988-90թթ. Հ. Դավիթը եղել է Սուրբ Ղազարի Ընծայարանի օգնական:
1990-92թթ.՝ Լիբանանի Ընծայարանի օգնական:
1992-97թթ.՝ Հռոմի Ընծայարանի մեծաւոր:
1997-2000թթ. եղել է Սուրբ Ղազարի մայրավանքում:
2001-2006թթ. Հ. Դավիթը վարել է Լոս Անջելեսի Մխիթարյան Վարժարանի օգնականի ապա պատասխանատուի պաշտոնները:
2006թ.՝ ընդհանուր Առաջիկա և Ընդհանուր Քարտուղար:
2009-2012թթ.՝ Լոս Անջելեսի Վարժարանի պատասխանատու:
2013-15թթ.՝ Սուրբ Ղազարի ընծայարանի պատասխանատու:
2015-2017թթ.՝ Լոս Անջելեսի Վարժարանի պատասխանատու:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և Հայաստանի, Վրաստանի, Արլ. Եվրոպայի համայնքներում ծառայող հայ կաթողիկէ բոլոր հոգևորականները ցավակցում են սիրելի Հ. Դավիթ վրդ. Ղազարյանի ընտանիքի անդամներին, միաբանակից եղբայրներին և աղոթում նրա հոգու հանգստության համար՝ վստահությամբ, որ Տերն իր հայրական գրկում հավիտենական հանգիստ ու խաղաղություն կպարգևի վաստակյալ վարդապետի հոգուն: