• Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետության ուսուցումը՝ Վրաստանի կաթողիկէ համայնքներում

    Վրաստանի երիտասարդները յուրացնում են նվիրյալ կամավորական ծառայության սկզբունքները:


    Ինչպես գիտեք, 2016 թ. մայիսին Վրաստանի Կարիտասը վերսկսեց Ծխական համայնքների զարգացում զարգացում ծրագիրը, որի նպատակն է սոցիալական պայմանների բարելավումը  ծխական համայնքներում՝ խթանելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետության ուսուցումը և կամավորականության գաղափարը՝ առաջացնելով վարքագծի փոփոխություն։ Հիշեցնենք, որ 2016 թվականի, հուլիսին տեղի ունեցավ «ԾՀԽ»-ի առաջին ընհանուր  վերապատրաստողական դասընթացը, որին մասնակցեց Վրաստանի երեք կաթողիկէ  (հայ, լատին և ասորսա-քաղդեական) համայնքների, ութը ծխերի խմբի առաջնորդները (լիդերները), թեման էր՝ «Ինչ՞ է Եկեղեցու Սոցիալական Վարտապետություն»-ը:

     

    Այս հանդիպումից ամիսներ անց, ըստ  այս  նախագծի պայմանների, համակարգողները յուրաքանչյուրն առանձին-առանձին իր  համայնքների համար,  պետք է անկցացնի անփոփիչ- վերապատրաստողական,  հանդիպում-թրենինգ՝ նույն թեմայի շուրջ, համայնքների մյուս ակտիվ երիտասարդների համար, որոնք հետագայում  կօգնեն հասնել նախագծի բուն նպատակին: Առաջին անփոփիչ հանդիպումը կազմակերպեց ծրագրի պատասխանատու Ալեքսանդր Բադոյանը՝   2016 թվականի  օգոստոսին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում,  որին մասնակցեցին  Թբիլիսիի, Ախալցիխեի և Նինոծմինդայի  Հայ Կաթողիկե համայնքների  երեսունից ավել ակտիվ երիտասարդներ։ Եկեղեցու վարդապետության մասին խոսեցին և երիտասարդների հարցերին պատասխանեցին հայ կաթողիկէ հոգևորականները:

     

    Ամփոփիչ  հանդիպումներից հետո մենք  նորից սկսեցինք նախապատրաստվել  երկրորդ  ընդհանուր հանդիպմանը, որտեղ, նախագծի նպատակից ելնելով, թեման  ընտրվեց «Ինչ՞ է կամավորականություն»-ը: Ներկայացված էին ինչպես թեմատիկ օրինակներ, անպես է՝ Աստվածաշնչյան դրվագներ, որոնք անմիջականորեն կապ ունեն կամավորության հետ։ Երիտասարդները ծանոթացել են  միջազգային այն կազմակերպությունների գործունեությանը (Միջազգային Կարիտասը, անդամ կարիտասները, Կարմիր Խաչը, Խաղաղության Կամուրջը և այլն) որոնք ունեն  զարգացած կամավորական աշխատանք: Խոսվել է մեծագույն քրիստոնյաների մասին, որոնք  կամավորականության  վառ օրինակներ են ներկայացնում, ինչպիսիք են Մայր Թերեզա Կալկաթացին և Սուրբ Կամիլը։ Հանդիպումը  տեղի ունեցավ Ախալցիխեում. մասնակիցների թիվը կազմում էր մոտ 40 անձ։

     

    Երկրորդ ամփոփիչ վերապատրաստողական հանդիպումը անցկացվեց  առանձին՝ տարբեր համայնքներում՝ մասնակիցների զբաղվածության պատճառով: Թբիլիսիի հանդիպմանը մասնակցեց 20-ից ավել ակտիվ երիտասարդ  իսկ Նինոծմինդայի և Ախալցիխեի հանդիպումը մի փոքր ուշ անցկացվեց Ախալցիխեի շրջանի Աբաթղեվ գյուղում։ Այս անգամ հանդիպման ֆորմատի մեջ ձևափոխություն կատարվեց. ավելացվեց  փաստագրական ֆիլմի դիտում՝ «Մայր Թերեզայի նամակները», որը մեծ տպավորություն թողեց մասնակիցների վրա։

    Երիատասարդներին իրենց խոսքն են ուղղել Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Տ. Անտոն քհն. Անտոնյանը, Տ. Պողոս քհն. Գրիգորյանը:

     

     Պատրաստեց՝ Կարիտաս Վրաստանի «Սոցիալական ծառայություն» ծրագրի համակարգող  Ալեքսանդր Բադոյանը

    15409876_1279383368798300_274715907_o 15419354_1279383375464966_2102200311_o 15451302_1279384348798202_1561477025_n 15491872_1279383362131634_1560263240_o15536804_1279385115464792_1883670794_o 15540197_1279385108798126_493584167_o

Օրացույց

Օրացույց