• Հ. Ներսես վրդ. Գալստյանը պարգևատրվել է հայ-ռուսական ռազմական ակադեմիայի հոգևոր խորհրդատուի և գնդապետի աստիճանով

    Հոգևոր դաստիարակության հիմքը նվիրումն է։


     

    Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ «Հայրենիքի ու կազակության պաշտպանության  Հայ-Ռուսական  միջազգային զինվորական ակադեմիայի» կողմից հայրենանվեր և հոգևոր մեծ նվիրումի համար Տաշիրի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հայր Ներսես վրդ. Գալստյանը  նշանակվել  է ակադեմիայի պատվավոր հոգևոր-խորհրդատու ՝ գնդապետի աստիճանով՝ ընդգրկվելով ակադեմիայի Գլխավոր խորհուրդի կազմում:

     

    15228038_1233143216755947_662867445_n

     

    Ինչպես նշվում է հրամանագրի ռուսերեն տեքստում, Հ. Ներսեսը  Տաշիր վարչական կենտրոնի սահմանամերձ գյուղերի ու դպրոցների աշակերտների, զորակոչիկների ու երիտասարդության հետ մշտապես տարել է պրակտիկ դաստիարակություն և ծավալել հոգևոր-բարոյական դաստիարակչական գործունեություն,  մարդասիրական օգնություն ու տրամադրելով  գիշերօթիկ դպրոցներին, հանրակրթական  դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, ծնողազուրկ, հաշմանդամներին ու անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև ինչպես հետևողական աշխատանք է տարել երեխաների հետ՝ Աստվածաշնչի, քրիստոնեականի ուսումնասիրման և նրանց հոգեպես ուժեղ դարձնելու նպատակով:

     

    Ի սրտե շնորհավորում ենք Հ. Ներսես վրդ. Գալստյանին և Տիրոջից հայցում առատ շնորհներ՝ առավել բեղուն գործունեություն ծավալելու համար:

     

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց