• Փակվեց Ողորմության հոբելյանական տարին

    «Եթե նույնիսկ Սուրբ Դուռը փակվի, ապա ճշմարիտ ողորմության դուռը, որը Քրիստոսի սիրտն է, միշտ լայնորեն բաց է մեզ համար»:


    2016թ. նոյեմբերի 20-ին Սրբազան Քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում մատուցեց Սբ. Պատարագ՝  Ողորմության Հոբելյանական տարվա եզրափակման առթիվ:

     

    Սբ. Պատարագը սկսվեց Սրբազան Քահանայապետի կողմից Սբ. Պետրոսի տաճարի Սուրբ Դռները փակելու արարողությամբ, որոնց միջով ուխտավորներն անցել էին Հոբելյանական տարվա ընթացքում՝ որպես ապաշխարության ու նվիրվածության նշան:

     

    Իր քարոզում Սրբազան Քահանայապետն ասել է. «Եթե նույնիսկ Սուրբ Դուռը փակվի, ապա ճշմարիտ ողորմության դուռը, որը Քրիստոսի սիրտն է,  միշտ լայնորեն բաց է մեզ համար»:

     

    Քրիստոսի արքայությունը՝ տիեզերական, հասարակական և անձնական հարթություններում կազմում էր Սրբազան Քահանայապետի՝ հավատացյալներին ուղղված խոսքի առանցքը:

     

    «Քրիստոսի թագավորության վեհությունը իշխանությունը չէ, ինչպես որ սահմանված է այս աշխարհում, այլ՝ Աստծո սերը, սեր, որն ի զորու է հանդիպելու և բուժելու ամեն բան». ասել է Քահանայապետը: Այս սիրուց մղված՝ Քրիստոս ծնկի եկավ մեր առջև, Նա ապրեց մեր մարդկային թշվառությունը, Նա տառապեց մարդկային ամենավատ պայմաններում՝ անարդարություն, դավաճանություն, լքվածություն. Նա ճաշակեց մահ, գերեզման ու դժոխք»:

     

    «Եվ այսպիսով մեր Թագավորը գնաց տիեզերքի ծայրերը, որպեսզի ընդունի ու փրկի յուրաքանչյուր ապրող էակի». շարունակել է Սրբազան Քահանայապետը: Նա մեզ չդատապարտեց,  ոչ էլ մեզ սանձեց, և Նա երբեք չանտեսեց մեր ազատությունը, այլ՝ ճանապարհ հարթեց խոնարհ սիրով, որը ներում է ամեն բան, հավատում է ամեն ինչի, պահում է ամեն ինչ:

     

    «Այս սերը միայնակ հաղթահարել է ու շարունակում է հաղթահարել մեր ամենավատ թշնամիներին՝ մեղքին, մահվանն ու վախին». ասել է Սրբազան Քահանայապետը:

     

    Սբ. Պատարագի եզրափակմանը հետևեց Սրբազան Քահանայապետի՝ Ողորմություն և թշվառություն (Misecordia et misera) Առաքելական Նամակի ստորագրումը, որն ուղղված է ամբողջ Եկեղեցուն՝ որպես Ողորմության Տարվա եզրափակիչ անդրադարձ:

     

    Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակի գրառման մեջ ասվում է, որ անհատների մի խումբ, որը ներկայացնում է Աստծո ամբողջ ժողովրդին այդ նամակը ստացել է անձամբ Սրբազան Քահանայապետից.նրանք են Կարդինալ Լուիս Թագլե՝ Մանիլայի Արքեպիսկոպոս և Միջազգային Կարիտասի ընդհանուր նախագահ, Սբ. Էնդրյուի և Էդինբուրգի Արքեպիսկոպոս Լեո Քաշլի, երկու քահանաներ՝ Կոնգոյի և Բրազիլիայի Դեմոկրատական Հանրապետությունից, ովքեր ծառայել են որպես Ողորմության Միսիոներներ, Հռոմի թեմի մշտական սարկավագը՝ իր ընտանիքի հետ միասին, երկու միանձնուհիներ, ովքեր եկել են համապատասխանաբար Մեքսիկայից ու Հարավային Կորեայից, մի ընտանիքի երեք սերունդներ ԱՄՆ-ից, մի երիտասարդ նշանադրված զույգ, որը պատրաստվում էր ամուսնանալ, երկու մայրեր, ովքեր՝ Հռոմի համայնքում ծառայում են որպես քրիստոնեական ուսուցանողներ, մեկ հաշմանդամ և մեկ հիվանդ մարդ:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց