• Սրբազան Քահանայապետն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս` Արամ Ա-ին

    Եկեղեցին, կենդանի թե արյան նահատակությամբ, մնում է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը։


     

    2016 թվականի  նոյեմբերի  11-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր գրասենյակում ընդունեց  Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս` Արամ Ա Վեհափառին, ով  եռօրյա  այցելությամբ գտնվում էր  Հռոմում՝ իր մասնակցությունը բերելու նաև  Սիրիայում տիրող վիճակի վերաբերյալ  միջազգային համագումարին։ Այն  տեղի ունեցավ  Արևելյան Քահանայապետական Ինստիտուտում` 2016-ի նոյեմբերի 11-13 –ը՝ Քահանայապետական  հաստատության հիմնադրության (1917 -2017) հարյուրամյակի  տոնախմբությունների  շրջանակում։

     

    Հանդիպման  ընթացքում  Վեհափառ Հայրապետը առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների  ընթացքում` Վատիկանում  ու Երևանում, հիշեց Հայոց Ցեղասպանությունը` որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանություն։

     

    Վեհափառ Հայրապետն ասաց, որ Եկեղեցին քաջություն  պէտք է ունենա ճշմարտության պաշտապանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս Պապը վերստին շեշտեց Հայոց Ցեղասպանության  իրողությունը` որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և  այդ շրջանակում  հիշեց Թուրքիայի հակազդեցությունը։

     

    Ապա, Արամ Ա. Կաթողիկոսը  անդրադառնալով Միջին Արևելքում քրիստոնյա

    համայնքների   դիմագրաված  դժվարություններին  ու մարտահրավերներին,  ասաց, որ Միջին Արևելքում  եկեղեցու պատմությունը  եղել  է նահատակության պատմություն։

     

    <<Սակայն եկեղեցին, կենդանի թե  արյան նահատակությամբ, մնում է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելության. այսօր ևս, եկեղեցին Միջին Արևելքում մնում է  հանձնառու իր կոչմանը>>. շեշտեց Վեհափառ Հայրապետը և  իր բարձր գնահատանքը հայտնեց Վատիկանի մոտեցմանը, որ մի   կողմից հիմնված է քրիստոնյա համայնքների իրավունքների պաշտպանության վրա, իսկ մյուս կողմից`  քրիստոնյա-իսլամ խաղաղ գոյակցության ու գործակցության վրա։

     

    Սրբազան Քահանայապետը իր հերթին ընդգծեց ընդհանրապես միջկրոնական ու հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը՝ հիշելով շուրջ մեկ  շաբաթ առաջ Վատիկանում տեղի ունեցած միջկրոնական համագումարը, ավելացնելով Միջին Արևելքում  քրիստոնյա  համայնքների  պահպանման և  հզորացման անհրաժեշտությունն  ու այդ ուղղությամբ Վատիկանի զորակցությունը։

     

    Եկեղեցիների  միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով՝  Արամ Ա. Կաթողիկոսը  հիշեցրեց  Զատկի  տոնի  ընդհանրական ամսաթիվ նշանակելու  անհրաժեշտությունը` որպես շոշափելի արտահայտություն  քրիստոնեական միության:

     

    Ֆրանցիսկոս Պապը ողջունելով Վեհափառ Հայրապետի գաղափարը՝  հայտնեց թե՝ վերջին տասնամյակների  ընթացքում  Կաթողիկէ  եկեղեցին բազմիցս շեշտել  է նույն գաղափարը և այսօր ևս համաձայն է Զատկի տոնի մեկ  ընդհանուր օր ունենալուն։

     

    Արամ Ա Կաթողիկոսը նաև իր ուրախությունը հայտնեց, որ Լիբանանը ունեցավ իր նորընտիր նախագահը։ Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունեց Լիբանանի նախագահական ընտրությունը և  շեշտեց Լիբանանում քրիստոնյա-իսլամ համերաշխ գոյակցության ու սերտ գործակցության հրամայականը։n3

     

    Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին նվիրեց վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կատալոգը՝ “The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission”։

     

    Սրբազան Քահանայապետն իր հերթին  հուշանվեր հանձնեց Վեհափառ Հայրապետին։n2

     

    Նշենք, որ  Հռոմում  Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ  նաև Վատիկանի Պետական Քարտուղար` Կարդինալ Փիեթրո  Փարոլինի, Արևելյան Եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ու Քրիստոնյաների Միության զարգացման Քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Քուրտ Քոխի  հետ։

     

    Այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս` Արամ Ա Վեհափառը   նոյեմբերի  12 –ին   այցելեց նաև Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան: Նրա այցի առիթով վարժարանի տնօրինությունը և ուսանողները ջերմ ընդունելություն կազմակերպեցին։

     

    Ռադիո Վատիկանի հրապարակումը արևելահայերենի վերածեց` Աննման Մինասյանը։

Օրացույց

Օրացույց