• Հոգշն. Հ. Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանը նշանակվել է Ֆրանսիայի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ թեմի առաջնորդի ընդհանուր տեղակալ

    Շնորհավորում ենք Հ. Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ։


    Աղբյուր`Ռադիո Վատիկանի հայկական բաժին։

     

    Փարիզի Սուրբ  Խաչ եկեղեցու ժողովրդապետ Հոգշն. Հ. Հովսեփ Ծ.Վ.  Քելեկյանը Գաբրիել, Միքայել և Ռաֆայել հրեշտակապետերի տոնիառթիվ  2016թ.նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայ Կաթողիկէների առաջնորդ գերապայծառ Հովհաննես Թերյուզյանի հրամանագրով ստանձնեց նաև Ֆրանսիայի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ թեմի առաջնորդի ընդհանուր տեղակալի պաշտոնը:

     

    Գերապատիվ Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանը ծնվե լէ Բեյրութում`  1950  թվականի ապրիլի 18-ին: Զմմառի նորընծայարան է մտել  1959թ-ի հոկտեմբերին:  Աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները ստացել էՀռոմի Հիսուսյանների<<Գրիգորյան>>համալսարանում՝ 1965-1973  թվականներին:

     

    Քահանայական ձեռնադրությունն ընդունել է լիբանանում՝ ձեռամբ Ամենապատիվ Իգնատիոս-Պետրոս ԺԶ Պաթանյան Կաթողիկոս Պատրիարքի՝ 1973 թ-իդեկտեմբերի 9-ին:

     

    Պաշտոնավարել է որպես ժողովրդապետ Բեյրութի  Ավետման  եկեղեցում` 1973-1978 թվականներին, այնուհետև Զմմառի փոքր նորընծայարանի փոխտեսուչ,  ապա տեսուչ՝ 1978-1990  թվականներին:

     

    2007-ին նշանակվել  է Հռոմի Լևոնյան վարժարանի տեսուչ, ապա մեկ տարի հոգևոր ծառայության է անցել Հայաստանում՝  Տաշիրիշրջանում,  որից հետո անվանվել է Երուսաղեմի Հայ Կաթողիկեների  Էքզարկ՝ 2011-2013թթ:

     

    2013թ-ից սկսած վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նախ  ծառայել է Լիոնում,  ապա`Փարիզում:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց