• Բուդապեշտի Սբ. Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցու թանգարանային գանձերը.գիտական ուսումնասիրություն

    Հոդվածում ուսումնասիրված են Բուդապեշտի եկեղեցու եկեղեցական սպասքի, հանդերձանքի, կենցաղային իրերի մակագրությունները, գրագրությունները, որոնք կարևոր տեղեկություններ են հաղորդում Հունգարիայի հայ կաթողիկէ համայնքների և հայկական մշակույթի մասին:


     

    ԲՈՒԴԱՊԵՇՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԱՂՈԹԱՐԱՆ–ԵԿԵՂԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՍՊԱՍՔԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հեղինակներ՝ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՒԴԱՆՅԱՆ

     

    Հայերի՝ Բուդապեշտում հաստատվելու մասին ստույգ վկայություններ մեզ չեն հասել, բայց այն, որ արդեն XV դարում այստեղ հայեր են հիշատակվում [Էորմեն Մարտին՝ 1415 թ., դատավոր Էորմեն Իշտվան (Ստե- փանոս)՝ 1462 թ.], անվիճելի է: Նրանց թիվն աճել է հատկապես XX դարասկզբին՝ պայմանավորված նախ Մեծ եղեռնի հետևանքով այստեղ գաղթած հայերով, ապա Տրանսիլվանիայի՝ 1921 թ. Տրիանոնի խաղաղության դաշինքի հիմամբ՝ Ռումինիային միանալու փաստով, երբ տեղի բազմաթիվ հայեր տեղափոխվեցին ու բնակություն հաստատեցին Բուդապեշտում:

     

    22cb4236de44e071f85dd3ac7bfb07c7

    Հիշյալ ժամանակաշրջանում Բուդապեշտի հայ համայնքը, կապ հաստատելով Վենետիկի Մխիթարյանների հետ, Հայր Աթանաս Տիրոյանի աջակցությամբ Բուդապեշտում ձեռք է բերել մասնավոր հողատարածք՝ հիմնելով նախ քահանայատուն (1922 թ.), ապա՝ մատուռ (1924 թ.): 1925 թ. նոյեմբերին պաշտոնապես հաստատվում է շուրջ 300 հետևորդ ունեցող հայ կաթոլիկ եկեղեցին: Բուդապեշտի տարբեր թաղամասերում (Բաթոր փ. թիվ 19, Վադաս փ. թիվ 6, Տելեկի Պալ փ. թիվ 6, Սեմելվեյս փ. թիվ 9) ժամանակավոր գործելուց հետո՝ հայ կաթոլիկ թեմը հաստատվում է Օրլայ փ. թիվ 6 հասցեում գտնվող եռահարկ մի շինությունում, ուր հիմնում են մատուռ, աղոթարան ու գրասենյակներ, իսկ վերնահարկը համայնքի առաջնորդ Հայր Դանիել Կադարի (1916–1988) հոգածությամբ 1974 թ. վերածվել է թանգարանի: Այս սրահում տեղ է գտել՝ մոտավորապես նախորդ դարի երկրորդ կեսին գոյացած հնագիտական, պատմագիտական ու ազգագրական կարևոր նշանակության եկեղեցական ու կենցաղային իրերի հավաքածուն: Դրանք առավելապես անագապատված (կլայեկած) պղնձից ու կավից պատրաստված սպասքի (պնակ, անոթ, սափոր, բուրվառ, մոմակալ6 և այլն), հոգևորականների հանդերձանքի, գորգերի, դրամների, հնատիպ ու նոր գրքերի, հիմնականում XIX դարի տարաբնույթ գրագրությունների նմուշներ են, որոնք մի ամբողջության մեջ՝ հայրենիքից հեռու, ստեղծում են հայկական ուրույն ու ինքնատիպ «միջավայր»: Պղնձյա պնակների ցուցանմուշների մեկ տասնյակից ավելին արձանագիր են, ունեն համառոտ հիշատակագրություններ, հաճախ նաև թվագրված են, որոշներն էլ՝ մակագրություններից զատ կրում են նաև զարդանախշեր: Դրանք ժամանակագրորեն թեպետ շատ հին չեն, բայց մե- ծապես կարևորվում են իբրև գաղթավայրերում պահպանված հայ արվեստի յուրօրինակ «վկաներ»…

     

     

     

    Հոդվածն ամբողջությամբ կարելի է ընթերցել այստեղ:

Օրացույց

Օրացույց