• Ռմբակոծվել է Հալեպի Նոր Գյուղ թաղամասը.կա մեկ հայ վիրավոր

    Սրբուհի՛ Աստվածածին, բարեխօսեայ վասն մեր:


     

    Ինչպես հայտնում է Արևելք օրաթերթը, 2016թ.հոկտեմբերի 13-ի երեկոյան Հալեպի Նոր Գյուղ թաղամասում  հրթիռակոծվել է  Սիս ազգապատկան համալիրի 3-րդ շենքի  հետնամասը։ Փլվել  են նաև  շենքի  պատշգամբները։ Այս մասին «Արևելք»-ը տեղեկություն է ստացել Հալէպի իր աղբյուրներից: Աղբյուրը նաև հայտնել է, որ հրթիռարձակման հետևանքով վիրավորվել է Լետա Կյուլյուզյանը, ով տեղափոխվել է  Ալ-Րազի հիվանդանոց: Հայ վիրավորի վիճակը կայուն է։

     

    Հրթիռակոծության հետևանքով Սուլեյմանիյեում  մի  բնակարանի տանիք է այրվել: Այժմ  Սուլեյմանիյեի և  Վիլլաների շրջաններում  ապրող  հայկական վարժարանների  աշխատանքները շարունակվում են  համեմատաբար ապահով տեղերում`ներքնահարկերում:

     

    Հայցենք Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր ամենազոր հովանու ներքո պահի Սիրիայի բնակչությանը, և երկրում շուտափույթ խաղաղություն հաստատվի:

Օրացույց

Օրացույց