• «Գաղտնի կարդինալը».թուրքական իշխանական մամուլը վրեժ է լուծում Ֆրանցիսկոս Պապից՝ «հայոց ցեղասպանություն» բառերի համար

    «Ես դա ասացի, որովհետև վստահ էի».Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հարցազրույցը ինքնաթիռում, 31 հուլիսի, 2016թ.


    11 օգոստոսի, 2016թ.

     Ըստ Սուրբ Աթոռի Agenzia Fides լրատվական գործակալության հրապարակման,

     

    Թուրքական իշխանական մամուլը զարգացնում է մի լայնածավալ արշավ՝ ընդդեմ Ֆետուլլահ Գուլենի (Fethullah Gulen)՝ կապված Թուրքիայում հեղաշրջման վերջին փորձի հետ: Այս թուրք իսլամական քարոզիչը վտարվել է ԱՄՆ և Թուրքիայում համարվում է պետական հեղաշրջման գլխավոր սադրիչ։

     

    Լրագրող Էրհան Erhan Afyonku-ն և նրա համախոհներին անվանել է «Տրոյական ձի»՝ «խաչակիրների մտածելակերպով», որն ուղղված է թուրքերի դեմ։ Մինչդեռ լրագրող Mine Kirikkanat-ը Cumhuriyet շաբաթաթերթի օգոստոսի 7-ի հոդվածում, որը ոգեշնչված է առավել երևակայական դավադրությամբ, անդրադարձել է 1998 թ-ի փետրվարին կայացած Ֆետուլլահ Գուլենի և Հովհաննես Պողոս 2-րդի հանդիպմանը, և անուղղակի կերպով ակնարկում է, որ հնարավոր է, որ Ֆետուլլահ Գուլենը «գաղտնի» (in pectore) կարդինալ է՝ նշանակված լեհ Պապ Սբ. Հովհաննես Պողոսի կողմից։

     

    Պարզ է, որ սա թուրքական վերնախավի և իշխանական լրատվամիջոցների գռեհիկ վրիժառության արտահայտություններից մեկն է՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից 2015թ.ապրիլի 12-ին Հռոմում և 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստանում հայոց ցեղասպանության մասին համարձակ խոսքերի և միջազգային ասպարեզում այդ հայտարարությունների հսկայական արձագանքի, օրենսդրական որոշումների:

     

    Պետք է նաև ասել, որ ըստ նույն Fides Agenzia գործակալության ստացած տեղեկությունների, օրերս թուրքական մամուլը նյութեր հրապարակեց տեղի քրիստոնեական համայնքների ականավոր անդամների վերջին ցույցերին մասնակցության մասին՝ «Ի պաշտպանություն ժողովրդավարության», որոնք անցկացվում էին Թուրքիայում՝ դատապարտելու հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջումը։

     

    Թուրքական լրատվությունը մեծ տեղ է տվել պաշտոնական հայտարարություններին, որոնք տարածվել  են  Հունական ուղղափառ քրիստոնյա, հայ և սիրիացի առաջնորդների կողմից՝ ընդգծելու իրենց դժգոհությունը ձախողված հեղաշրջման դեմ:

     

    Նիկոլաոս Ուզունօղլուն՝ Թուրքիայում հունական ուղղափառության համաշխարհային ֆեդերացիայի նախագահը ասել է․«Ես խստագույնս դատապարտում եմ հուլիսի 15-ին Թուրքիայում կառավարության և սահմանադրական կարգի դեմ կատարված  հեղաշրջման փորձը․․․ հույս ունեմ, որ երկիրը հնարավորինս ամենակարճ ժամանակահատվածում կհաղթահարի այս ճգնաժամը և կգտնի խաղաղություն»։

     

    Նույնիսկ հույն ուղղափառ Լակի Վինգասը՝ փոքրամասնությունների հիմնադրամի ներկայացուցիչը, այցելել է Ստամբուլի Թակսիմ հրապարակում անցկացվող «ժողովրդավարության նահատակների» հիշատակի միջոցառմանը։ «Սա պետական հեղաշրջման փորձ էր, որն արվել էր մեր երկրի նախագահական գրասենյակի, խորհրդարանի և կառավարության դեմ, այն չի ջնջվի մեր հիշողությունից, քանի որ այն մեր նորագույն պատմության սև էջերից մեկն է». ասել է Վինգասը ։

     

    Թուրքական մամուլը նաև բարձրաձայնում է հայ գրող Արտուն Ալտիպարմակի հայտարարությունը, ով մեկնաբանելով թուրքական պատմության վերջին իրադարձությունները, ասել է, որ նա երբեք չի զգացել, որ պատկանում է «փոքրամասնությանը», և կիսում է երկրի զգացումները՝դատապարտելով պետական հեղաշրջման փորձը։

Օրացույց

Օրացույց