• «Այլևս ո՛չ մի պատերազմ, այլևս ո՛չ մի պատերազմ»

    Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման 71-րդ տարելիցը՝ Ողորմության հոբելյանական տարում:


    11 օգոստոսի, 2016թ.

     

    Արդարության և Խաղաղության Պապական Խորհուրդը 2016թ. օգոստոսի 6-ին հրապարակել է Հիրոսիմայի և Նագասակիի ինչպես նաև 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտի 71-ամյակին նվիրված մի ուղերձ։

     

    Հիրոսիման և Նագասակին ռմբակոծվել են 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին։

     

    Այդ ուղերձում ասված է.

     

    «Միշտ էլ շատ կարևոր շնորհ է հիշել Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման ողբերգական տարելիցը։ Անձամբ ինձ համար հատուկ պատիվ է սա անելը, և կիսել միասնության ու հույսի առավել անկեղծ մի աղոթք՝ Ճապոնիայի Եկեղեցու և ամբողջ ճապոնական ազգի հետ միասին։

     

    Օգոստոսի 6-ին մենք նաև հիշում ենք 38 տարի առաջ Պողոս 6-րդ Սրբազան Պապի կյանքից հեռանալը, ով 1965 թ-ի նոյեմբերի 4-ին ՄԱԿ-ում առավել հայտնի կերպով հայտարարեց «Այլևս երբեք միմյանց դեմ, այլևս երբեք։ Այլևս ո՛չ մի պատերազմ, այլևս ո՛չ մի պատերազմ»։ Երանելի Պողոս Պապի խրախուսմամբ, եկեք միասին աղոթենք ատոմային ռմբակոծության, աշխարհի պատերազմների և ահաբեկչությունների բոլոր զոհերի համար։

     

    Ի՞նչն է 2016 թվականը՝ 71-րդ տարելիցը դարձնում եզակի և հատուկ միջոցառում՝ մեր ոգեկոչման աղոթքի համար։

     

    Աստվածային կանխատեսմամբ, այն տեղի է ունենում Ողորմության բացառիկ Հոբելյանի ընթացքում, որը հռչակվել է Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից: Այս հոբելյանը մեզնից յուրաքանչյուրին և բոլորին տալիս է հնարավորություն՝ այցելելու  մեր կյանքի մեղսավոր ու վշտալի պահերը, ոչ թե կոտրվելու կամ էլ հուսահատվելու համար, այլ Աստծո սիրելի շնորհը՝ ներման և բուժման հետ մեր մեջ ընդունելու համար:

     

    Մեր Երկնային Հայրը «երբեք չի փորձում կաղապարել իր սրտի բաց դռները և կրկնում է, որ սիրում է  մեզ և ցանկանում է Իր սերը կիսել մեզ հետ: Սուրբ Երրորդության հենց սրտից, Աստծո առեղծվածային խորքից, ողորմության մի մեծ գետ է բխում և անդադար հոսում…Ամենից առաջ Եկեղեցին կոչված է լինելու ողորմության վստահելի վկան, դավանելու և ապրելու ողորմությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի Հայտնության առանցքը»: Հատկապես այսօ՛ր մենք աղոթում ենք, որ Աստված «Իր ողորմության մեծ գետով» մաքրի մեր բոլոր մեղքերը, փոխադարձ մեղադրանքներն ու անվստահությունը:

     

    Քանի որ մենք ոգեկոչում  ենք 71 տարի առաջ կատարված ատոմային ռմբակոծությունները, թո´ղ Ողորմության Տարին…ոգեշնչի, սովորեցնի և ուղեկցի մեզ: Թո´ղ տանի մեզ դեպի ողորմություն, որով Երկնային Հայրը այդքան ջերմորեն ցանկանում է հեղեղել մեր սրտերը: Թո´ղ որ ներման, հաշտեցման, միասնության և հույսի շնորհները հասնեն յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր հավատի համայնքի և սոցիալական խմբի, որին մենք հանդիպում ենք:

     

    Միասին, մեր Երանելի Մարիամի, Գթասրտության Մոր, և Երանելի Պողոս 6-րդի բարեխոսությամբ, աղոթում ենք մեր ամենագութ Հորը՝ հանուն Հիսուս Քրիստոսի: Ամեն»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց