• «Երիտասարդների Պապին» ողջունում է Կրակովում հավաքված հարյուր հազարավոր երիտասարդությունը

    Ողորմության խիզախությունը.կառուցել կամուրջներ և քանդել պատեր…


     

    2016 թ. հուլիսին 28-ի երեկոյան Կրակովի Բլոնիա կոչվող այգում, տեղի ունեցավ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ԵՀՕ ընդունելության պաշտոնական արարողությունը: Արարողության սկիզբում Աշխարհի տարբեր վայրերից հավաքված երիտասարդները մասնակցեցին  «կանչված ենք սրբության» խորագիրը կրող երիտասարդական միջոցառմանը:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հավաքի վայր ժամանեց տրամվայով հաշմանամություն ունեցող տասնհինգ երիտասարդների հետ միասին: Այստեղ Պապը,  ավանդության համաձայն, իր պապամոբիլով շրջեց հավաքված բազմության մեջ:cq5dam.web.800.800 (1)

     

    Բլոնիա այգում հավաքվել էին հարյուր հազարավոր երիտասարդներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք, ծածանելով իրենց երկրների դրոշները, մեծ խանդավառությամբ ընդունեցին Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Քրիստոսի Եկեղեցու Վեմին:

     

    Սրբազան Քահանայապետին ողջունելու արարողությունը կազմակերպված էր բացառիկ գեղեցկությամբ և գեղագիտական ճաշակով, որը ապահովում էր հոգևոր և մշակութային բարձրամակարդկան մթնոլորտ, այնքան հաճելի, որ, չնայած անձրևային եղանակին, մեծ հետաքրքրություն ու խանդավառություն էր բերում երիտասարդների հոգիներին: Լեհական ազգային պարեր՝ գեղեցիկ տարազներով, տանգո, նվագախմբի և երգչախմբի գեղեցիկ կատարումներով: Ընթերցվեցին սուրբ գրական հատվածներ՝ տարբեր լեզուներով:

    cq5dam.web.800.800 (3)

    Մեծամասծտաբ միջազգային այս միջոցառման երկրորդ հատվածում երիտասարդներին իր հայրական խոսքն ուղղեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը: Ահա՛ մի քանի հատված նրա խոսքից.

     

    «Երիտասարդաց համաշխարհային օրերը հատկանշում են Հիսուսի կենդանի ներկայությունը մեր մեջ: Եվ սա նշանակում է վերանորոգել մեր իղձերը և սիրով հետևել Նրան, ինչպես նաև  նորոգել բարեկամությունը Հիսուսի հետ, ով ամրապնդում է բարեկամությունը երիտասարդների միջև՝ փորձարկելու համար Ավետարանի ուրախություն՝ը հակառակ բազմաթիվ դժվար և ցավալի իրադարձությունների, որոնք տեղի են ունենում մեր կյանքում»:

     

    Քահանայապետը իր խոսքը շարունակելով՝ շեշտը  դրեց «Ողորմություն» բառի վրա.

     

    «ԵՀՕ  նշանաբանն է՝  «Երանի՛ ողորմածներին,  որովհետև  նրանք ողորմություն պետք է գտնեն»։ Ողորմությունը երիտասարդի դիմագիծ ունի, որովհետև ողորմած սիրտն ունի  քաջություն՝ մի կողմ դնելու ունի խաղաղ  կյանքը և  ընթանալու դեպի  դիմացինը, ողջագուրելու նրան ու դառնալու ապաստան՝ նրանց համար, ովքեր  տուն չունեն, լինելու ընտանիք՝ նրա համար, ով գաղթական էքնքշություն և գթություն  արտահայտելու, հացը կիսելու նրա հետ, ով սոված է, և հասկանալու նրան, ով փախստական ու պանդուխտ։ Ողորմություն՝  նշանակում է հնարավորություն, ապագա,  հանձնառություն, վստահություն, բացվածք, հյուրրընկալություն և գթություն:

     

    cq5dam.web.800.800 (4)

    Ավելի գեղեցիկ իրողություն չկա այն պահին, երբ  Հիսուսը դիպչում է մի  երիտասարդի սրտին և վերջինս էլ կարողանում է  մեծ գործեր իրականացնել և  իր երազներով ու մոտեցումներով էլ դիմադրում է բոլոր նրանց, ովքեր  համոզված են թե  իրողոթյունները չեն փոխվում»:

     

    «Գեղեցիկ է ձեզ տեսնել այսպես աշխույժ» ավելացրեց  Սրբազան Պապը ու հաստատեց. «Եկեղեցին ձեզ է նայում և ձեզանից շատ բան է սովորում»:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը զգուշացրեց երիտասարդներին, որ չնմանվեն այն երիտասարդներին, ովքեր տխուր են, և իրենց կյանքը ապրում են այնպես, կարծես թե այն արժեք չունի:

     

    Ապա Պապը հրավիրեց դիմել Հիսուսին. «Նա է, որ կարողանում է տալ  կյանքի իսկական կորովը,  որ մեզ մղում է  չգոհանալու քչով, պարգևելու լավագույնը, մեզ օգնում է  ոտքի կանգնել ամեն անգամ, երբ որ մեզ  հաղթահարված ենք զգում, ապա մեզ հրավիրում է մեր հայացքը ուղղելու ու հասնելու բարձունքներին»:

     

    «Հիսուսը, ցանկանում է մտնել մեր տան մեջ, ինչպես արեց  Մարիամի և  Մարթայի հետ: Քաջություն ունենանք ունկնդրելու Նրա խոսքերը և  ձեռք բերենք Իր վստահությունը».ասաց Ֆրանցիսկոս Պապը և անդրադարձ կատարեց  «հյուրընկալություն» հասկացությանը:

     

    «Ով որ Յիսուսին ընկալում է, կսովորի սիրել Հիսուսի նման».  շեշտեց Սրբազան Պապը՝ յուրաքանչյուր երիտասարդին հարց տալով «Դու  լիակատար կյանք ես ցանկանում, ուրեմն սկսիր հուզվել, որովհետև  երջանկությունը ծլում և ծաղկում է  ողորմության  մէջ»:

     

    Ֆրանցիսկոս Պապը հրավեր ուղղեց երիտասարդներին՝ «նետվելու համար ողորմության խիզախության մեջ, կամուրջներ կառուցելու  և պատեր քանդելու արկածախնդրության մեջ, օգնության հասնելու աղքատին ու լքվածին՝ նրան, ով իր ապրած կյանքի մեջ իմաստ չի գտնում, լսելու նրանց, որոնք չեն կարողանում հասկանալ, որ գալիս են այլ մշակույթից, այլ ազգությունից և նույնիսկ նրանց, ովքեր մեզ վախ են պատճառում, որովհետև մտածում ենք, որ նրանք մեզ  վատություն են անում»:

     

    «Կյանքը հագեցած է այն ժամանակ, երբ մենք ապրում ենք ողորմություն անելով դիմացինին.սա է կյանքի ամենագեղեցիկ մասը».իր խոսքը եզրափակեց Սրբազան Քահանայապետը:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքն ամբողջությամբ կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

     

     

Օրացույց

Օրացույց