• Հայ ուխտավորները պատրաստվում են ԵՀՕ-2016-ի հանդիսավոր բացման արարողությանը

    Հետևե՛ք ԵՀՕ իրադարձություններին on-line:


    26 հուլիսի, 2016թ.

     Հայ ուխտավորները պատրաստվում են ԵՀՕ-2016 պաշտոնական բացման արարողությանն ու Սբ. Պատարագին, որը տեղի կունենա Կրակովի Բլոնյայի այգում, հուլիսի 26-ին, Լեհաստանի ժամով 17:30-ին, իսկ Հայաստանյան ժամով՝ 19:30-ին: Բլոնյայի այգում կառուցվել է մեծ բեմահարթակ և խորան՝ 145մ. Լայնությամբ և 30մ խորությամբ: Կենտրոնում Հիսուսի Աստվածային Ողորմության պատկերն է: Բեմի կողքին տեղադրված է 32մ բարձրությամբ խաչ, որի հետևի մասում երևում են Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի և Սբ. Ֆաուստինա Կավալսկայի նկարները: Բլոնյայի այգում տեղի կունենան նաև հուլիսի 28-ին Սրբազան Քահանայապետի ողջույնի արարողությունը և հուլիսի 31-ին՝ ամփոփիչ Սբ. Պատարագը՝ ձեռամբ Սրբազան Քահանայապետի:

     Այս օրերին հայ ուխտավորների խումբը գիշերում և հանգիստ է առնում Կրակովին հարակից մի դաշտավայրում՝ վրանների մեջ, որտեղ նրանց համար ապահովված են կոմունալ հարմարություններ և սնունդ: Համացանցից օգտվելը նրանց շատ դժվար է, ուստի մեզ չի հաջողվում առայժմ մանրամասն տեղեկություններ ստանալ նրանց կեցության մանրամասների վերաբերյալ: Հուսով ենք, առաջիկա օրերին ավելի դյուրին կլինի նրանց հետ կապ հաստատելը: Ձայն խաղաղության TV նկարահանող խումբը ուղեկցում է հայ ուխտավորներին և գալուն պես նյութեր կունենանք ամբողջ անցուդարձի վերաբերյալ:   Այնուամենայնիվ, վստահ ենք, որ նրանց համար ապահովված են բոլոր նվազագույն անհրաժեշտ պայմանները: Պետք չէ մոռանալ, որ ուխտագնացությունը ենթադրում է որոշակի դժվարությունների առկայություն, հակառակ դեպքում անիմաստ է:  ԵՀՕ իրադարձություններից շատերին կկարողանաք հետևել on-line հեռարձակմամբ:

    13620704_853567531441176_2805599819151933288_n 13782203_853567578107838_4698790315886881397_n13620829_1116295985076356_7918210838248699960_n 13669118_1116296041743017_4175670960318065843_n 13681065_1116295685076386_7839232378175189246_n 13729075_1116295911743030_4783287899790222823_n 13770505_1218097998241579_4277749451877711653_n13754539_926589697470542_3874546342885721768_n13775819_926589687470543_5026152169239466681_n13782262_926589454137233_2944583923651537577_n

Օրացույց

Օրացույց