• Սեմինարներ Կարիտասում՝ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետության թեմաներով

    Կարիտասը Կաթողիկէ Եկեղեցու աստվածաբանության կոնկրետ գործադրման ամենագեղեցիկ օրինակներից է:


    14 հուլիսի, 2016թ.

     2016թ. հունիսի 7-ից սկսած՝ ամեն շաբաթ Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» սոցիալական կենտրոնի սրահում կազմակերպվում են հանդիպում-սեմինարներ Հայկական Կարիտասի Գյումրիի ամբողջ անձնակազմի մասնակցությամբ, որոնք վարում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սպասավոր Տ. Հովսեփ քհն. Գալստյանը՝ օրհնությամբ Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և աջակցությամբ Հայկական Կարիտասի տնօրինության:

     

    Հանդիպումների թեման Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու սոցիալական աստվածաբանությունն է, որը գաղափարական հիմքն է թե Միջազգային Կարիտասի և թե Հայկական Կարիտասի առաքելության: Հանդիպումների ընթացքում քահանան խոսում է Կարիտասի ինքնության, հոգևոր նկարագրի, գործունեության նպատակների և Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության մասին, ըստ որի Կարիտասը կազմակերպում է իր գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացվել է Կարիտասի ինքնության մասին Հռոմի Սրբազան Քահանայապետերի մտքերը, հատվածներ՝ եկեղեցական փաստաթղթերից,  Caritas Internationalis-ի կանոնադրությունից, որոնք վերաբերում են բոլոր անդամ կազմակերպություններին, այդ թվում և՝ Հայկական Կարիտասին: Հանդիպումներից յուրաքանչյուրը տևում է 1 ժամ: Քննարկվում են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են գործնական աշխատանքին և աստվածաբանությանը, մասնակիցները կարծիքներ են հայտնում սուրբգրական կամ եկեղեցական փաստաթղթերի հատվածների շուրջ և թե ինչպես են Եկեղեցու վարդապետության սկզբունքները արտահայտվում իրենց աշխատանքում:

     

    Հայկական Կարիտասը սոցիալական աշխատանքի շուրջ 2 տասնամյակների հարուստ փորձ ունի, առաջնորդվում է ավետարանական սկզբունքներով և առողջ քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության տեսլականով: Այս իմաստով պարբերաբար անդրադառնալ սեփական գաղափարական հենքին և վերարժևորել սեփական աշխատանքը շատ կարևոր է:

     

    13621858_275709102789406_612212221_o 13730656_275709116122738_1337682295_o

     

    Սեմինարների նպատակներն են՝

     

    1.Նպաստել Հայկական Կարիտասի առաքելության արդյունավետ իրականացմանը և նոր հեռանկարային ծրագրերի մշակմանը՝ համահունչ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետությանը,

     

    2.Աձնակազմի համար հնարավորություն և առիթներ ստեղծել՝ ավելի հստակ պատկերացում և ավելի շատ գիտելիքներ ունենալու կազմակերպության գաղափարական հենքի, առաքելության դրդապատճառների ու նպատակների մասին,

     

    3.Աձնակազմին տալ գործիքներ, մտածողության սկզբունքներ՝ սեփական աշխատանքը իմաստավորելու, կատարած աշխատանքի արժեքն ու մոտիվը նորովի ըմբռնելու և, ըստ այդմ, առավել նվիրված լինելու, ավելի արդյունավետ կազմակերպելու սեփական աշխատանքը, այն դիտելու որպես ծառայություն՝ մարդկային բարձրագույն բարոյական արժեքներին ու նպատակներին՝ համոզված, որ դրանց աղբյուրն ու ճշմարտացիության գրավանը Եկեղեցու վարդապետությունն է,

     

    4.Դասընթացների միջոցով ձևավորել հարթակ՝ աշխատանքային գործընթացի ընթացքում պարբերաբար խոսելու և քննարկելու կազմակերպության առաքելության հոգևոր-բարոյական հիմքի, դրա յուրահատկության և սոցիալական այլ ծառայություններից (զուտ աշխարհական՝ secular) տարբերվելու մասին, Աստծո և հոգևորի մասին զրուցելու, սեփական պատկերացումներն ու զգացումները միմյանց հետ կիսելու համար,

     

    5.Նպաստել Կարիտասի հոգևոր-սոցիալական ինքնության ինքնագիտակցմանը և Եկեղեցում ու հասարակության մեջ Կարիտասի դերի ավելի լավ ըմբռնմանը,

     

    6.Այս ամենով հանդերձ՝ նպաստել Եկեղեցու Ավետարանացման առաքելությանը, որի մի կարևոր մասն է Կարիտասի առաքելությունը:

     

    Անցած մի քանի հանդիպումների նյութերը՝ Power Point ծրագրով, հետևյալն են.

     

    III meeting   Meeting 1,2

     

    Հանդիպումները կշարունակվեն, հավանաբար, մինչև տարեվերջ: Ծրագրվում է նման հանդիպումներ անցկացնել նաև Լոռու և Գավառի Կարիտասի կենտրոնների աշխատակազմերի, ինչպես նաև՝ կամավորականների հետ:

     

     

Օրացույց

Օրացույց