• Ճանապարհ ընկիր՝ Աստծուն հանդիպելու.Սրբազան Քահանայապետի քարոզը, 10 հունիսի, 2016թ.

    «Աստծուն դիմավորում են կանգնած, լռության մեջ և ուրիշներին ընդառաջ գնալով».Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ


    13 հունիսի, 2016թ.

     

    Քրիստոնյան կոչված է ոտքի կանգնած՝ զգաստ, դիմավորել Աստծուն, խոնարհաբար լռել՝ Նրա ձայնը լսելու համար, դուրս գալ՝ Տիրոջն ուրիշների առջև փառաբանելու համար: Այս մասին Ֆրանցիսկոս Պապը խոսեց առավոտյան Պատարագի ժամանակ Սուրբ Մարթայի Մատուռում:

     

    Մեր հոգևոր ճանապարհի ցանկացած փուլում մենք կարող ենք ենթարկվել վախին և հոգևոր ընդարմացմանը, ընկնել դեպրեսիայի մեջ և դադարել զգալ հավատը: Խորհելով «ելք թունելից» թեմայի մասին՝ Ֆրանցիսկոս Պապը հիշատակեց անառակ որդու դեպրեսիան, ով ստիպված էր խոզերին արածացնել, բայց նախ անդրադարձավ Եղիա մարգարեի աստվածաշնչային կերպարի վրա: Սրբազան Քահանայապետը նշել է, որ այս մարգարեն եղել է պայծառ, լուսավոր, հաղթող, ջերմեռանդ, նախանձախնդիր, պայքարող. «Ժամանակին Կարմելոս լեռան վրա նա ջախջախել է հարյուրավոր կռապաշտների: Սակայն հերթական հետապնդման ժամանակ նա նահանջում է: Եղիան թաքնվում է ծառի հետևում՝ ուժասպառ  սպասելով մահվանը, սակայն Աստված միշտ հիշում է նրան և չի թողնում ընկնել հոգևոր անկման, ընկճվածության մեջ. Աստված նրա մոտ է ուղարկում մի հրեշտակի հետևյալ հրամանով «ոտքի կանգնե՜լ, ուտե՜լ և գնա՜լ առաջ»:

     

    «Աստծո հետ հանդիպելու համար պետք է վերադառնալ մարդու արարման պատմությանը». – ընդգծել է Ֆրանցիսկոս Պապը: Աստված մեզ ստեղծեց Իր նմանությամբ և կերպարանքով և ուղղություն տվեց մեր կայնքին: Պետք է բարձրանալ և շարունակել ուղին. «հենց սա է Աստված ասում Եղիային»:

     

    Աստծո հետ հանդիպելու համար պետք է նաև լսել լռության մեջ: Եվ մարգարեն լսեց երկնքից եկող ձայնը՝ ոչ, թե ժայռերը փշրող փոթորիկի, այլ՝ մեղմ քամու շնչի միջոցով: Հրեշտակի երրորդ կոչը մարգարեին հետևյալն էր՝ դուրս գալ սեփական առաքելությունը ընդունելու համար: Պապի խոսքերով, անհրաժեշտ է լքել մեր եսասիրության հերմետիկ աշխարհը և ճանապարհ ընկնել՝ տանելով Աստծո փրկարար խոսքը, պատգամը:

     

    «Մենք միշտ պետք է փնտրենք Աստծուն: Մեզ բոլորիս հայտնի են այն վատ պահերը, որոնք մեզ տանում են դեպի ներքև, անհավատության խավար ժամանակները, երբ չի երևում հորիզոնը և մենք ի վիճակի չենք ոտքի կանգնելու: Մենք բոլորս դա արդեն գիտենք: Բայց Աստված գալիս է, ամրապնդում, ուժեղացնում է  մեզ հացով և Իր խոսքով. «Բարձրացի՜ր և գնա՜ առաջ»: Աստծուն հանդիպելու համար պետք է ոտքի կանգնել և ճանապարհ ընկնել: Այնուհետև սրտաբաց սպասել Նրա խոսքերին: Նա կասի. «Ես եմ», և մեր հավատն այն ժամանակ կվերածվի ուժի: Բայց միթե՞ հավատը միայն ինձ համար է նախատեսված, որպեսզի պահպանեմ: Ոչ՜: Դա ուրիշների համար է, մյուսների օծման համար, մեր առաքելության իրականացման համար:

     

    Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց