• ԵՀՕ-2016 հայկական խմբի ղեկավարները աշխատանքային հանդիպումներ են ունեցել Լեհաստանում

    Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի բարեխոսությամբ և մեր միասնական աղոթքներով…


    18 ապրիլի, 2016թ.

    2016թ. ապրիլի 11-15-ը ԵՀՕ-2016 ուխտագնացության կազմակերպչական խմբի նախագահ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և Հոգշն. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը գտնվում էին Լեհաստանում: Այցի նպատակը հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական հարցերի շուրջ հանդիպումներ ու քննարկումներ ունենալն էր:

     

    Այցի առաջին օրը նրանք Պլոտսկում հանդիպել են լեհ վարդապետ Հ. Ռաֆայել  Գժելչիկի հետ, ով խոստացել է, որ ուխտագնացության առաջին հինգ օրերին, որոնք լինելու են Պլոտսկի շրջանում, հայ երիտասարդների համար կապահովվեն բավարար պայմաններ՝ կեցություն, սննդի, սրբավայրերի այցելությունների համար: Նա խոստացել է նաև գումար տրամադրել Հայաստանից Լեհաստան ուղևորափոխադրման ծախսերի վճարման համար:13014875_1058602607512361_2064294901_n

     

    Պլոտսկում Հայր Գառնիկը հարցազրույց է ունեցել տեղական Gosc մամուլի հետ, որի ընթացքում խոսել է հայ երիտասարդության նախապատրաստության մասին, հոգևոր պատրաստվածության, ջերմեռանդության, հավատքի գործնական դրսևորումների մասին:

     

    Հայր Գառնիկը և Հայր Ռաֆայելը հնարավորություն են ունեցել Սրբուհի Ֆաուստինա Կավալսկայի վանքում մասնակցելու Սբ. Պատարագի: Այդ վանքում է Տեր Հիսուս Քրիստոս 1931թ. փետրվարի 22-ին երևացել Սրբուհի Ֆաուստինային:

    13023621_1058605747512047_1790768099_n

    Երկրորդ օրը խմբի ղեկավարները Կրակովում հանդիպել են ԵՀՕ-2016-ի կազմակերպման ընդհանուր գլխավոր քարտուղար Հայր Grzegorz Suchodolski-ի հետ, ով խոստացել է հայ երիտասարդների համար ապահովել 40 փաթեթի (կեցության համար անհրաժեշտ պայմաններ, սնունդ, ապահովագրություն, տրանսպորտ) համար անհրաժեշտ գումարը: Մեկ փաթեթի արժեքը 180 եվրո է:

     

    Խմբի ղեկավարները հանդիպումներից հետո ուխտագնացության են մեկնել Վադովիցե քաղաքը, որտեղ գտնվում է Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի սրբավայրը և խնդրել սուրբ քահանայապետի բարեխոսությունը՝ հայկական խմբի ուխտագնացությունը պատշաճ ձևով կազմակերպելու համար:

     

     

     

     

     

    13036525_1058603567512265_223245243_o 13036572_1058608634178425_1296218055_o

     

    Gosc պարբերականի հրապարակած հարցազրույցը՝ հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական խմբի նախագահ Հոգշն Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի հետ: Հարցազրույցի տեքստը լեհերեն է:

     

    Page 1 Page 2

     

     

     

Օրացույց

Օրացույց