• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

    Լեհաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Կրակով մեկնող հայ երիտասարդներին:


    19 մարտի, 2016թ.

     2016թ. մարտի 17-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Գերշն. Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն): Հանդիպման առաջարկը դեսպանինն էր, նպատակը՝ քննարկել 2016թ. Երիտասարդության համաշխարհային օրվա հայկական խմբի ուխտագնացության կազմակերպման հետ կապված հարցեր, ի մասնավորի, դեսպանը ներկայացրել է Լեհաստանի կառավարության կողմից ուխտագնացության մասնակիցների տեղավորման և տեղափոխման համար կատարվող աշխատանքները: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը դեսպանին հայտնել է, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Լիբանանի միացյալ խումբը, որը կմեկնի Կրակով 2016թ. հուլիսի 26-31-ը, մոտ 300 երիտասարդ է, որից 250-ը՝ Հայաստանից ու Վրաստանից:

     

    Լեհական կառավարությունը փորձում է ամեն կերպ աջակցել Կրակով մեկնող բոլոր խմբերին, այդ թվում և հայերին: Դեսպանը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին է փոխանցել մեկնման համար անհրաժեշտ փաստաթղթերի ու պարզեցված գործընթացների փաթեթը:

Օրացույց

Օրացույց