• ԵՀՕ-2016-ի նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի Վենյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքում

    Համայնքային հանդիպումներ՝ ընդառաջ տարվա կարևորագույն երիտասարդական իրադարձությանը:


    1 մարտի, 2016թ.

     2016 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Վենյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքի մատուռում տեղի ունեցավ Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ հերթական հանդիպումը՝ Վենյովի ժողովրդապետ Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի գլխավորությամբ:

    12795167_1049887485069174_927629931642541760_o

    ԵՀՕ-ի նախապատրաստական հանդիպմանը մասնակցել  են թվով 30 հայ կաթողիկէ երիտասարդներ։  Հեռավորության ու ժամանակի պատճառով  Վենյովի երիտասարդները չեն կարող մասնակցել Հայաստանում տեղի ունեցող նախապատրաստական աշխատանքներին, բայց նրանք էլ հետևում են այդ աշխատանքներին:   Փետրվարի 28-ի երիտասարդկան հավաքի ընթացքում  Հայր Սեդրակը խոսել  է Ապաշխարության և Սբ. Հաղորդության խորհուրդների մասին, կոչ արել ավելի ջերմեռանդ լինել, հաճախակի խոստովանել ու հաղորդվել: Հանդիպման վերջում  երիտասարդները հարցեր են ուղղել  Հայր Սեդրակ Խիթարյանին  Երիտասարդաց համաշխարհային օրվա վերաբերյալ:

     

Օրացույց

Օրացույց