• Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքն ընդունել է ՀՀ Սփյուռքի նախարարին

    Սերտ համագործակցություն կա Հայ Կաթողիկէ Եկեղեցու նվիրապետության և ՀՀ Սփյուռքի նախարարության միջև


    18 փետրվարի, 2016թ.

     Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը, 2016թ փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Հայ կաթողիկե Պատրիարքարան և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի հետ:

    b56c198ace5f83

    Տիկին Հակոբյանին ուղեկցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և հյուպատոս Աշոտ Վարդանյանը:  Հանդիպմանը ներկա են գտնվել Լիբանանի հայ կաթողիկէ թեմի օգնական  եպիսկոպոս Արհ. Տ. Գէորգ Ասատուրյանը, Զմմառու Վանքի մեծավոր և միաբանության  պատրիարքական  փոխանորդ Գերհ. Հ. Գաբրիել թ.ծ.վ Մուրադյանը և հայ կաթողիկէ այլ հոգևոր հայրեր:

     

     

    Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում  ՀՀ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել այն աշխատանքները, որոնք իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Կազմակերպված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրել է Լիբանանի կենտրոնական հանձնախմբի և համայնքային  կառույցների կողմից կատարված աշխատանքները և շեշտել այն ավելի մեծ ու կազմակերպված ներուժով շարունակելու անհրաժեշտությունը:

     

    b56c198b095fe5

    Կարևոր խնդիրներից մեկը  նախարարը համարել է համահայկական հարցերի շուրջ խորհրդակցություն կատարելը՝ շեշտադրելով  հատկապես հայկական պետությունը հզորացնելու և Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:

     

     

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության զարգացման համար ներդրումներ կատարելու, ինպես նաև  արտագաղթը կանխելու ու հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների լուծման մասին:

     

     

    Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան  հնարավոր այցի մասին:

     

     

    Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ համայնքին, հատկապես, հայ կաթողիկէ համայնքին՝ իր հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և հիշեցրել, որ ինքը շուտով հրաժեշտ է տալու Լիբանանին ՝ ավարտելով իր պաշտոնի շրջանը:

     

    b56c198c679857

    Ամենապատիվ Հոգևոր Տերը գնահատանքով է արտահայտվել Լիբանանում դեսպանի վեցամյա ծառայության մասին և հաջողություն մաղթել նրան՝ հետագա աշխատանքում:

     

     

     

     

     

     

    Լիլիթ Մկրտչյան

Օրացույց

Օրացույց