• Սրբազան Պապն աղոթել է փախստականների համար, ովքեր զոհվում են մաքսանենգների հանցագործությունների հետևանքով

    2015թ. 8 ամսվա ընթացքում զոհվել է մոտ 2500 փախստական: Ցուցանիշը ամեն տարի աճում է:


    31 օգոստոսի, 2015թ.

    Կիրակի՝ 2015թ. օգոստոսի 30-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքից հետո Ֆրանցիսկոս Սրբազան Պապն աղոթել է հարյուրավոր փախստականների համար, ովքեր մերձավոր արևելյան և աֆրիկյան երկրներից փախչելով՝ ջանում են ապաստան գտնել եվրոպական երկրներում, հատկապես այն դժբախտների համար, ովքեր զոհվում են Միջերկրականի ջրերում, գրեթե ամեն շաբաթ:

     

    Սրբազան Պապը հիշել է այն 71 փախստականներին, ում դիակները 2015թ. օգոստոսի 27-ին հայտնաբերվեցին Ավստրիայի ճանապարհներից մեկին, լքված բեռնատարի մեջ: Նրանց մահվան պատճառը դեռևս չի պարզվել, հայտնի չեն նաև անձերը: Զոհվածների մեջ եղել է 1-2 տարեկան մի աղջիկ և 8-10 տարեկան 3 տղա, ինչպես նաև՝ կանայք: Իսկ օգոստոսի 28-ին ապօրինի ճանապարհով փախստականներ տեղափոխող հերթական նավն է խորտակվել Լիբիայից քիչ հեռու՝ Միջերկական ծովում: Ըստ ենթադրության, նավի վրա մոտ 500 մարդ է եղել:  Նրանց այժմ որոնում են: ՄԱԿ-ի տվյալներով 2015թ. ընթացքում, մինչ օրս, մաքսանենգների պատճառով արդեն մոտ 2500 փասխտական է զոհվել կամ անհետ կորել:

     

    «Նրանց բոլորին հանձնում ենք Տիրոջ ողորմությանը և խնդրում Տիրոջը՝ օգնել մեզ, որպեսզի կարողանանք արդյունավետ համագործակցել՝ դադարեցնելու համար այս հանցագործությունները, որոնք վիրավորում են ամբողջ մարդկությանը».ասել է Նորին Սրբությունը և բոլորին խնդրել մեկ րոպե լուռ աղոթել զոհվածների համար:

Օրացույց

Օրացույց