Բաժիններ՝ Նորություններ
  • Ինչպե՞ս կարելի է և՛ ծառայել Եկեղեցուն և՛ առօրյա գործերով զբաղվել.երիտասարդը հարց է ուղղել Քահանայապետին:

    Ինչպե՞ս կարելի է և՛ ծառայել Եկեղեցուն և՛ առօրյա գործերով զբաղվել.երիտասարդը հարց է ուղղել Քահանայապետին:


    Շատ առանցքային է Սրբազան Քահանայապետի օգոստոսի 5-ին խորանի առջև սպասավորող մոտ 50.000 երիտասարդներին ուղղված խոսքը: Ինչպե՞ս հասկանալ ազատությունը, ինչպե՞ս ճիշտ գործածել այն: «Սիրելի՛ երիտասարդներ ձեր ազատությունը ի չարս մի՛ գործադրեք…մի՛ փչացրեք ձեր արժանապատվությունը՝ որպես Աստծո որդիներ: Եթե հետևեք Հիսուսին և նրա Ավետարանին, ձեր ազատությունը կծաղկի և բարի ու առատ պտուղ կտա…».ասել է Քահանայապետը: Աստված ուզում է, որ մարդն ազատ լինի և իր ազատ կամքով ընտրի Աստծո կամքը կատարելու ճանապարհը Մարիամի օրինակով: Երիտասարդները կարևոր դեր ունեն՝ միշտ խոսել Հիսուսի մասին իրենց շրջապատում, ոչ միայն իրենց համայնքներում, այլ՝ հատկապես համայնքից դուրս: Ինչու՞: Որովհետև երիտասարդներն իրենց քաջությամբ, խանդավառությամբ ավելի հեշտությամբ կարող են ազդել Աստծուց խորթացած մարդկանց մտքերի ու սրտերի վրա, երիտասարդները պետք է իրենց ընկերներին փոխանցեն Աստծո սերը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչպես կարելի է Եկեղեցուն ծառայելը ճիշտ համատեղել այլ գործերի հետ: Պապը պատասխանել է, թե հարկ է միայն ճիշտ կազմակերպել ժամանակը, հստակ կանոններով ապրել, որոնք ոչ թե սահմանափակում են ազատությունը, այլ՝ թույլ են տալիս այն լրիվությամբ ապրել: «Միայն Աստծու կամքին հետևելով կարող ենք հաջողել և լինել աշխարհի լույսը և երկրի աղը».շեշտել է Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց