• Ֆաթիմայի Աստվածամոր արձանը հասավ Զմմառի վանք

    Հունիսի 15-ին Ֆաթիմայի Տիրամոր արձանի կրկնօրինակը, որ շրջում է աշխարհի տարբեր անկյուններում և հիմա Լիբանանում է, տեղափոխվեց Զմմառի վանք:


    16 հունիսի, 2015թ.

     

    Ինչպես հայտնում է Ռադիո Վատիկանը,

    Տիրամոր արձանը աղոթքներով և հանդիսավոր թափորով դիմավորել են Զմմառի միաբան հայրերը, կաթողիկէ այլ հոգևորականներ և հավատացյալների մի հոծ բազմություն:

     

    Արձանը տեղադրվել է Զմմառի վանքի բակում պատրաստված խորանի մոտ: Ապա մատուցվել է Սբ. Պատարագ՝ ձեռամբ Զմմառի պատրիարքական կղերի միաբանության և Բեյրութի թեմի պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Գերհ. Հ. Գաբրիել թ.ծ.վ. Մուրադյանի և առընթերակայությամբ Երանելի Իգնատիոս Մալոյան դպրեվանքի և Ս. Միքայել ընծայարանի տեսուչ Հ. Բարսեղ վրդ. Բաղդասարյանի և Զմմառի վանքի ընդահուր քարտուղար Հ. Մովսես վրդ. Տոնանյանի:

     

    Հ. Գաբրիել Մուրադյանն իր քարոզում պատմել է Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրում 1917թ. մայիսին Աստվածամոր երևումների մասին՝ երեք մանուկներին: Այդ տեսիլքներով է Աստվածամայրը խնդրել աղոթել իր Սբ. Վարդարանը և զգուշացրել է 3 աղետների մասին, որոնցից երկուսը տեղի ունեցան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի դեմ մահափորձը:

     

    Խոսելով Հայոց Ցեղասպանության մասին՝ Հ. Գաբրիելը շեշտել է, որ հայը կարողացել է իր առջև ծառացած դժվարությունները հաղթահարել իր տոկուն հավատքի շնորհիվ: Նա վստահ է, որ աննկուն կամքի շնորհիվ հայ ժողովուրդը պետք է դիմակայի 100-ամյակներ ևս:

     

    Արարողության ընթացքում իրենց միաբանական ուխտն են տվել Զմմառյան միաբանության հինգ ժառանգավորներ: Իսկ արարողության ավարտին Տիրամոր արձանը թափորով շրջել են թաղամասերում և տարել Սբ. Խաչ եկեղեցի:

Օրացույց

Օրացույց


Recent Comments