• Ապրել ոչ թե միմյանց դեմ, այլ՝ միմյանց համար. Սրբազան Պապի կիրակնօրյա քարոզը, 31 մայիսի, 2015թ.

    Սբ. Երրորդության խորհուրդը մեզ հիշեցնում է Աստծո և միմյանց հետ միության և հաղորդության մեջ լինելու անհրաժեշտությունը:


    1 հունիսի, 2015թ.

     

    «Մենք կոչված չենք ապրելու առանց միմյանց, միմյանցից վեր, միմյանց դեմ, այլ կոչված ենք ապրելու միմյանց հետ, միմյանց համար և միմյանց մեջ,-ասել է Սրբազան Պապը:-Սա նշանակում է ողջունել և վկայել Ավետարանի գեղեցկությունը՝ սիրելով միմյանց, կիսելով միմյանց ուրախությունը և տառապանքը, սովորելով ներել»:

     

    Եկեղեցական համայնքները կոչված են լինելու մեկ ընտանիք՝ ունակ արտացոլելու Սբ. Երրորդության գեղեցկությունը և ավետարանելով, ոչ միայն խոսքով, այլև՝ Աստծո սիրով, արն ապրում է մեր մեջ:

     

    Քրիստոնեական կյանքում ամեն ինչ պտտվում է Սբ. Երրորդության խորհրդի շուրջ, ասել է Պապը: Ուրեմն, եկեք ավելի բա՛րձր նպատակի սևեռենք մեր կյանքը՝ հիշելով, թե ինչպիսի փառքի համար է մեր գոյությունը, մեր աշխատանքը, տառապանքը, պայքարը, և թե ինչ անսահմանորեն մեծ պարգևի ենք մասնակից լինելու:

     

    Սրբազան Քահանայապետը բոլորին հրավիրել է միասին խաչակնքվել՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:

     

    Նա աղոթել է Սրբուհի Տիրամորը և խնդրել, որպեսզի Եկեղեցին մշտապես լինի հյուրընկալ մի համայնք, որտեղ յուրաքանչյուր անձ, հատկապես աղքատները և արհամարհվածները, սիրով են ընդունվում:

Օրացույց

Օրացույց


Recent Comments