• «Աշխարհը կարիք ունի սիրո, բարության և ինքնատիրապետման».Պապի քարոզը՝ Հոգեգալստյան տոնին

    «Աշխարհը կարիք ունի սիրո, բարության և ինքնատիրապետման».Պապի քարոզը՝ Հոգեգալստյան տոնին


    25 մայիսի, 2015թ.

     

    Հոգեգալստյան Սբ. Պատարագը Սրբազան Պապը մայիսի 24-ին մատուցեց Սբ. Պետրոսի տաճարում:

     

    Իր քարոզի ժամանակ, ուշադրություն հրավիրելով Գործք առաքելոց 2-րդ գլխում պատմվող Սուրբ Հոգու գալստյան դրվագին, Սրբազան Պապը բացատրեց, որ առաքյալների համար, ովքեր չէին կարողանում հասկանալ Տիրոջ չարչարանքների իմաստը, Սուրբ Հոգին բերեց ճշմարտության նոր ընկալում: Նախքան Սուրբ Հոգու էջքը, նրանք քարացել էին վախից և փակվել էին վերնատան մեջ: Սուրբ Հոգին նրանց քաջություն տվեց՝ անվախ քարոզելու Քրիստոսին, լինելու նրանց աշակերտները: Նրանք այլևս չէին վախենում մարդկանց ատյաններում առաջ, ինչպես կարդում ենք Գործքում:

     

    Առաքյալները Սուրբ Հոգու շնորհներով հասկացան, որ խաչելությունը Քրիստոսի պարտությունը չէր, այլ՝ Աստծո սիրո գերագույն արտահայտությունը, սեր, որը Հարությամբ պարտության մատնեց մահը և բարձրացրեց Հիսուսին՝ որպես Կյանք, Տերը և Փրկիչը մարդկության և աշխարհի:

     

    Սուրբ Հոգու շնորհը նորացնում է երեսը երկրի, ինչպես ասում է սաղմոսերգուն 103-րդ սաղմոսում, որտեղ Սուրբ Հոգին նույն Արարիչ Հոգին է: Ուստի մարդը պարտավոր է հարգել արարչագործությունը և ոչ թե շահագործի այն, ինչ իրեն տրված է խնամելու համար: Բայց սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդը՝ Ադամը, թույլ տա Սբ. Հոգուն վերափոխել իրեն՝ Նոր Ադամի՝ Քրիստոսի օրինակով: Միայն այսպե՛ս մարդը կարող է ներդաշնակության մեջ լինել բոլոր արարածների հետ՝ յուրաքանչյուրի մեջ տեսնելով Արարչի փառքը:

     

    Աշխարհը կարիք ունի մարդկանց, ովքեր չեն փակվում, այլ թույլ են տալիս Սուրբ Հոգուն նորացնել իրենց: Փակվելը ազատության պակասն է, այն մեղք է, դա նշանակում է ապրել միայն սեփական շահերի համար և ոչ ուրիշների համար:

     

    Աշխարհը կարիքն ունի Սուրբ Հոգու պարգևների՝ «սիրո, ուրախության, համբերատարության, բարության, հավատարմության, մեղմության, ինքնատիրապետման» (Գաղ., 5:22), որոնք Եկեղեցուն տրվել են առատությամբ՝ ապրելու համար հավատքի,  եռանդուն եղբայրասիրության, խաղաղության և հաշտության սերմեր ցանելու գեղեցիկ մի կյանք.ասել է Սրբազան Պապը:

Օրացույց

Օրացույց