
4 սեպտեմբերի, 2025թ.
Ռուսաստանի Դաշնության Վենյով քաղաքի Ս.Գևորգ հայ կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Գերպ. Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանի նախաձեռնությամբ և կազմակերպությամբ 2025 թ. օգոստոսի 18-ից 23-ը Տուլայի մարզի Շոկինո քաղաքում կազմակերպվեց ամառային ճամբար, որին մասնակցեցին 75 երեխաներ, 13 ջոկատավարներ, 2 միաբան քույրեր, 5 խոհարարներ։ Ճամբարային հանգիստը և առօրյան կազմակերպված էր հետևյալ կերպ` 3 անգամյա սնունդ, առավոտյան մարմնամարզություն, Ս. Պատարագ, քրիստոնեական վարդապետութան դասընթացներ, Սբ. Վարդարանի աղոթք, հոգևոր վարժություններ՝ «Հույսի հետքերով» խորագրով, երգի և պարի դասընթացներ, խաղային մրցույթներ ջոկատների միջև և երեկոյան դիսկոտեկ։ Ինչպես նաև վերջին օրը երեխաների դերախաղով ներկայացվեց բեմադրություն՝ ծնողների ներկայությամբ։
Ճամբարային օրերի ավարտից հետո օգոստոսի 25-ից 27-ը Շոկինո քաղաքում կազմակերպվեցին նաև հոգևոր վարժություններ, հոգևոր դաստիարակության դասընթացներ՝ ճամբարականների ծնողների համար։
Տեղեկությունները տրամադրեց՝ Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանը
Դիվան Առաջնորդության





