Գյումրիի ժողովրդապետը մամլո ասուլիս է հրավիրում՝ արձագանքելու համար Հայ Կաթողիկէ ինքնության մասին որակումներին
Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Պետրոս վարդապետ Եսայանը, մի խումբ հավատացյալների հետ միասին, հրավիրում է մամլո ասուլիս՝ խոսելու 2015թ. մայիսի 17-ին Ցայգ ՀՌԸ «Եղիցի լույս» հաղորդաշարի շրջանակներում Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանի հարցազրույցի վերաբերյալ, որտեղ արծարծվել են հայ կաթողիկէ ինքնության և դավանանքի մասին հարցեր:
Բոլոր լրատվամիջոցներին և խնդրով մտահոգ անձանց հրավիրում ենք սույն մամլո ասուլիսին, որը տեղի կունենա Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում, Գյումրի, Աթարբեկյան փ., 82 տուն հասցեում, նորակառույց կաթողիկէ եկեղեցու հարևանությամբ, մայիսի 22-ին (ուրբաթ), ժամը՝ 10:30-ին:
Հավելյալ մանրամասների համար զանգահարել՝ 055698957 հեռախոսահամարով:
Մամլո ասուլիսին կարող եք հետևել ուղիղ ռադիոեթերով Ռադիո Մարիամի կայքում և ապա՝ մարզային հետուստաընկերությունների լուրերում.տեսանյութերը կտեղադրվեն մեր կայքում՝ հոդվածի հետ միասին: