Բաժիններ՝ Թեմական
  • Լրանում է Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահանայական ձեռնադրության 10-ամյակը

    Լրանում է Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահանայական ձեռնադրության 10-ամյակը


    20 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 22-ին լրանում է Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահանայական ձեռանդրության 10-ամյակը:

     

    Կենսագրական տեղեկություններ

     

    Մկրտության ավազանի անունով Էռնեստ Եսայանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին, Բաքվում, արցախահայի ընտանիքում:

    Դպրոցական կրթությունը ստացել է Բաքվում: 1988թ. Եսայանների ընտանիքը  տեղափոխվել է Բելոռուսիա:

     

    1996թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լեհաստանի Անարատ Հղության հայրերի միաբանության Սկուժեցի նորընծայարան, 1997թ. հոկտեմբերի 20-ին տվել է կրոնավորական առաջին ուխտը, ապա ճեմարանական ուսումը շարունակել Լյուբլինում:

     

    2003թ., մեծ փափագ ունենալով ծառայել Հայ Կաթողիկէ Եկեղեցում, տեղափոխվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլևելյան Եվրոպայի թեմ: 2004թ. օգոստոսի 1-ին Գյումրիում ձեռնադրվել է սարկավագ՝ Երջանկահիշատակ Հ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի ձեռամբ:

     

    Լեհաստանում ուսումն ավարտելուց և աստվածաբանության մագիստրոսի կոչում ստանալուց (մագիստրական թեզ է պաշտպանել Սբ. Գրիգոր Նարեկացու աստվածաբանության շուրջ) հետո 2005թ. մայիսի 22-ին Արևիկ գյուղում ձեռնադրվել է վարդապետ՝ ձեռամբ նորանշանակ առաջնորդ Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանի:

     

    2005թ. օգոստոսի 29-ին նշանակվել է Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի համայնքի ժողովրդապետ և Ներսիսյան փոքր նորընծայարանի տեսուչ:

     

    2013թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ:

     

    Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահանայական ձեռնադրության 10-ամյակի առթիվ Գյումրի է այցելել Պարսկաստանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանը:

     

    Սիրելի՛ վարդապետ, շնորհավոր թող լինի ձեր քահանայական ձեռնադրության 10-ամյա հոբելյանը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments