Սուրբ Պատարագ՝ Պապի ընտրության համար
Այս պահին Սուրբ Պետրոսի տաճարում ընթանում է նոր Սրբազան Պապի ընտրության դիտավորությամբ մատուցվող Սրբազան Պատարագի արարողությունը՝ ձեռամբ Կարդինալների դասի նախագահ Կարդինալ Ջիովաննի Բատիստա Ռեի և մասնակցությամբ Կարդինալների, եպիսկոպոսների և հավատացյալների բազմության:
Սուրբ Պատարագից հետո Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 18:45-ին ընտրելու իրավունք ունեցող 133 կարդինալները կտեղափոխվեն Սանթա Մարթա հյուրատուն: Մայիսի 8-ին՝ հինգշաբթի, ժամը 10:45, Սանթա Մարթայից կմեկնեն Առաքելական Պալատ և այնտեղ 11:15-ին կմատուցեն Սուրբ Պատարագ և գոհաբանական աղոթքներ՝ Սուրբ Պողոսի մատռան մեջ: Սիքստինյան մատռան մեջ 12:15-ին կկատարեն կեսօրվա աղոթք և կսկսեն քվեարկության գործընթացը: Քվեարկության արդյունքները կարող են հայտնի լինել արդեն այդ պահից սկսած, այսինքն կարելի է սպասել տանիքից դուրս եկող ծխին. սպիտակը կնշանակի, թե նոր Պապն ընտրված է, իսկ սև ծուխը՝ թե քվեարկությունը շարունակվելու է:
Լրագրողները, բնականաբար, չեն կարողանա լուսաբանել ներսում տեղի ունեցած գործընթացները, բայց ուղիղ միացմամբ կարելի է հետևել Սիքստինյան մատռան ծխնելույզին: Սովորաբար, հարյուրավոր հավատացյալներ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում և սպասում սպիտակ ծխին:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
7 մայիսի, 2025թ.