• Առաջնորդ Հայրը Թբիլիսիում մասնակցեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը

    24 ապրիլի, 2025թ․


    2025թ. ապրիլի 24-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հրավիրված էր իր մասնակցությունը բերելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման` Թբիլիում, որը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից: Սրբազան Հորը ուրախությամբ դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Կիրակոս Եպս. Դավթյանը: Նրան ուղեկցում էին Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանը և երիտասարդների մի խումբ:

     

    Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Գերմանիայում բնակվող թիֆլիսահայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հայոց Ցեղասպանության մասին բանախոսություններով հանդես եկան Թբիլիսիի Իլիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Գիորգի Մաիսուրաձեն և Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարանի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը: Միջոցառման վերջում ներկաներին իր շնորհակալությունը հայտնեց Վիրահայոց թեմի Առաջնորդը:

     

    Սրբազան Հայրը ներկա եղավ նաև տեղում կազմակերպված ցուցահանդեսի, որ դարձյալ Ցեղասպանության թեմայով էր:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

     

Օրացույց

Օրացույց