Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի
Այսօր՝ 22 ապրիլի, 2025թ. Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակը հայտարարեց, թե Ֆրանցիսկոս Պապի թաղման արարողությունը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 26-ին, Իտալիայի ժամանակով առավոտյան 10:00, Սբ. Պետրոսի հրապարակում:
Սուրբ Պատարագին կնախագահի Կարդինալ Ջիովաննի Բատտիստա Ռեն՝ Կարդինալների դասի Դեկանը, Պատրիարքների, Կարդինալների, Արքեպիսկոպոսների, Եպիսկոպոսների և քահանաների համապատարագությամբ, ովքեր կներկայացնեն աշխարհով մեկ սփռված Կաթողիկէ Եկեղեցին:
Սուրբ Պատարագը կավարտվի Ultima commendatio կոչվող աղոթքով, որով կսկվի Ն.Ս. Ֆրանցիսկոսի համար նախատեսված սգո 9-օրյա շրջանը, որի ընթացքում կմատուցվեն Սուրբ Պատարգներ՝ նրա հոգու համար և կլինեն այլ աղոթական արարողություններ:
Թաղման Սուրբ Պատարագից հետո Պապի մարմինը նորից կտեղափոխվի Սուրբ Պետրոսի Տաճար, ապա՝ իր վերջնական հանգստավայրը՝ Հռոմի Սանթա Մարիա Մաջիորե բազիլիկ տաճարը՝ գերեզմանի մեջ դրվելու համար:
Պապի մարմինը ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, ինչպես ասել էինք, կդրվի Սուրբ Պետրոսի Տաճարում, որպեսզի հավատացյալներն աղոթեն նրա մարմնի մոտ: Քասա Սանթա Մարթայից դեպի Սուրբ Պետրոսի Տաճար Պապի մարմնի տեղափոխության արարողությանը կնախագահի պապական սենեկապետ Կարդինալ Քեվին Ֆարրելը: Արարողությունը կսկսվի առավոտյան 9:00-ին:
Ֆրանցիսկոսի մարմինը կտեղափոխվի թափորով՝ անցնելով Սանթա Մարթայի հրապարակով և Հռոմեական Նախամարտիրոսների հրապարակով, ապա կանցնի Զանգերի կամարներով և կենտրոնական մուտքով կբերվի Սուրբ Պետրոսի Մայր Տաճար:
Աղբյուրը՝ Vatican News
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց