Մայր հիւանդաց, բարեխօսեա՛ վասն Նորին Սրբութեան
Այսօր՝ հինգշաբթի առավոտյան, Սուրբ Աթոռի մամլո գրասենյակից հայտնում են, որ Քահանայապետը հանդարտ գիշեր է ունեցել և հիմա հանգստանում է: Չորեքշաբթի առավոտյան հայտնվել էր, թե Պապի առողջական վիճակը մնում է կայուն՝ առանց շնչառական նոր դժվարությունների:
Ըստ ծրագրվածի, ապահովվել է թթվածնային լրացուցիչ հոսք: Ավելացվել է նրա շնչառական և շարժողական ֆիզիոթերապիայի բուժումը: Օրն անցկացրել է իր անվասայլակին նստած:
Չորեքշաբթի առավոտյան Նորին Սրբությունը մասնակցել է մոխրոց օրհնության արարողությանը, ծիսակատար քահանան մոխիր է դրել նրա վրա, որից հետո Պապը ստացել է Սուրբ Հաղորդություն:
Աղոթքից հետո առավոտյան Քահանայապետը հանդիպման է հրավիրել Գազայի Սուրբ Ընտանեաց Եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Գաբրիել Ռոմանելլիին:
Օրվա ընթացքում նա մի քիչ աշխատել է և պարբերաբար հանգստացել:
Հիշեցնենք, որ Քահանայապետը Հռոմի Ջեմելլի հիվանդանոց է տեղափոխվել 2025թ. փոտրվարի 14-ին: Նա ստանում է երկկողմանի թոքաբորբի համար նախատեսված բուժումը և ունի լավ տրամադրություն: Ընդհանուր առմամբ, բժիշկները դեռևս զգուշավոր են իրենց գնահատականների մեջ:
Հայ Կաթողիկէ հոգևոր դասը և ժողովուրդը ևս շարունակում են աղոթել Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի առողջության համար՝ Սուրբ Պատարագներ մատուցելով նրա դիտավորությամբ:
Աղբյուրը՝ Vatican News, English section
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
6 մարտի, 2025թ.