• Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ

    Պաշտոնական հանդիպում, 03․03․2025


    2025թ․ մարտի 3-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պրն․ Ալեն Սիմոնյանի հետ, ուղեկցությամբ Հայաստանի Ավագերեց Գերպ․ Հ․ Ներսես Վրդ․ Գալստյանի։

    Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Սրբազան Հորը՝ առաջնորդական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ՝ կարևոր առաքելության մեջ:

    Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար:

    Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի, խոսել միասնական աշխատանքի և համագործակցության հնարավոր հեռանկարների մասին՝ ի նպաստ հայ ժողովրդի հոգևոր և կրթադաստիարակչական զարգացման լուսավոր ապագայի։ Սրբազան Հայրը խորապես կարևորում է պետական կառույցների հետ Հայ Կաթողիկէ Առաջնորդության արդյունավետ համագործակցությունը և մտադիր է առավել զարգացնել այն՝ ի նկատի ունենալով նաև ՀՀ պետական իշխանությունների փոխադարձ պատրաստակամությունը։

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    Լուսանկարները վերցված են ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից։ 

     

     

Օրացույց

Օրացույց