21.02.2025թ.
2025թ. փետրվարի 20-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պրն. Օլիվիե Դեկոտինիի հետ: Պարոն դեսպանը ներկա էր գտնվել 2024թ. սեպտեմբերի 26-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում Առաջնորդ Հոր գահակալության արարողությանը, և Առաջնորդի այս այցելությունը շնորհակալության և փոխադարձ գնահատանքի մի գեղեցիկ արտահայտություն էր, նաև՝ միասնական հետագա աշխատանքի հեռանկարներ ուրվագծելու սկիզբ: Եվ Առաջնորդ Հայրը, և պրն. Դեկոտոնյին արտահայտեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հայ ժողովրդի հասարակական և հոգևոր կյանքում դրական փոփոխություններ բերելու նպատակով: Նրանց զրույցի ընթացքում նաև հիշատակվել է այն փաստը, որ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, նախքան Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդ նշանակվելը, ութ տարի ծառայել է Ֆրանսիայում՝ որպես Լիոնի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ: Սրբազան Հայրը նաև շատ բարձր է գնահատում ֆրանսիական մշակույթը և լավ տիրապետում է ֆրանսերեն լեզվին: Պարոն դեսպանը ևս բազմիցս իր գնահատանքն է արտահայտել հայկական մշակույթի և լեզվի նկատմամբ:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց