• Սուրբ Աթոռը հրապարակել է մանկապղծության դեմ պայքարող նոր հանձնաժողովի կանոնադրությունը

    Սուրբ Աթոռը հրապարակել է մանկապղծության դեմ պայքարող նոր հանձնաժողովի կանոնադրությունը


     9 մայիսի, 2015թ.

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Պապը 2014թ. դեկտեմբերին հիմնադրեց Սուրբ Աթոռին կից Անչափահասների պաշտպանության պապական հանձնաժողովը՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարելու համար: Հանձնաժողովի հիմնադրման մասին իր գրության մեջ Սրբազան Պապը գրում է, որ հանձնաժողովի խնդիրը Պապին պատշաճ նախաձեռնություններ ներկայացնելն է՝ ի պաշտպանություն անչափահասների և խոցելի մեծահասակների,

     «որպեսզի կարողանանք անել ամեն հնարավոր բան՝ վստահանալու, որ այն հանցագործությունները, որոնք եղել են, այլևս երբեք չեն կրկնվի Եկեղեցումբազում ցավոտ դեպքեր պատճառ են դարձել, որպեսզի ամբողջ Եկեղեցին քննի սեփական խիղճը՝ առաջնորդելով մեզ ներողություն խնդրելու (այդ դեպքերի) զոհերից և ամբողջ հասարակությունից հացված վնասի համար»: Եկեղեցին սկսում է տարաբնույթ նախաձեռնություններ՝ վնասը փոխհատուցելու, արդարությունը վերականգնելու և կանխելու նման դեպքերի կրկնությունն ապագայում:

     

     Իսկ երկու օր առաջ Սուրբ Աթոռը հրապարակեց հանձնաժողովի կանոնադրությունը, որի § 1-ում գրված է, որ այս հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որը ծառայում է Սրբազան Պապին: «Անչափահասների պաշտպանությունը գերագույն կարևորություն ունի».§ 2: Հանձնաժողովն ունի 18 անդամ, որոնք նշանակվում են Պապի կողմից: Նախագահը Բոստոնի արքեպիսկոպոս կարդինալ Շոն Օմալին է: Անդամների մեջ կան հոգևորականներ, աշխարհական մասնագետներ՝ հոգեբույժներ, իրավաբաններ, հոգեբաններ և երկու անձինք, ովքեր տարիներ առաջ զոհ են դարձել սեռական շահագործման: 4-րդ հոդվածով հանձնաժողովի համագումարները տեղի կունենան տարեկան երկու անգամ: Աշխատանքային առանձին խմբերը իրենց առաջարկները կներկայացնեն ընդհանուր համագումարին, որն էլ հետո՝ Սրբազան Պապին:

     

     Այս վարչական և օրենսդրական նախաձեռնությունները շարունակությունն են նախորդ պապերի այս ուղղությամբ տարած հսկայական աշխատանքի և ամենևին մեծ բեկում չեն Եկեղեցու կյանքում, ինչպես այս մասին ասել է նաև Ֆրանցիսկոս Պապը: Եկեղեցին միշտ պայքարել է մանկապղծության արատավոր երևույթի դեմ Եկեղեցուն հատուկ մեթոդներով, ոչ միշտ հրապարակավ խարազանելով իր մոլորյալ զավակներին՝ մանկապղծության մեղքի մեջ արատավորված կղերականներին, բայց միշտ պատժելով նրանց ըստ արժանվոյն, ըստ եկեղեցական օրենսդրության, միշտ տեղ թողնելով ապաշխարության համար և մտահոգվելով յուրաքանչյուրի հոգու փրկության համար:

     

    Մանկապղծության դեմ պայքարի ուղղությամբ Սուրբ Աթոռի աշխատանքի մասին փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օրացույց

Օրացույց