• Սինոդի եզրափակիչ փաստաթուղթը՝ որպես Քահանայապետական վարդապետության մի մաս

    «Սինոդը ծառայում է միասնության ամրապնդմանը և Հիսուս Քրիստոսի կողմից Եկեղեցուն վստահված առաքելության իրականացմանը»:


    Նոյեմբերի 25-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց Եպիսկոպոսների Սինոդի XVI Ընդհանուր ժողովի Եզրափակիչ փաստաթղթին կից մի գրություն և այն անվանեց «Սբ. Պետրոսի հետնորդի սովորական ուսմունքի մի մաս», որն ունի որոշ նորարարական առանձնահատկություններ և պետք է ընդունվի պատշաճ ուշադրությամբ:

     

    Թեև եզրափակիչ փաստաթուղթը «խիստ նորմատիվային չէ» և նրա կիրառումը պահանջում է լրացուցիչ քայլեր, սակայն Նորին Սրբությունը կոչ է անում Եկեղեցուն որոշումներ կայացնել դրա բովանդակությանը համապատասխան։ Եզրափակիչ փաստաթուղթն արտացոլում է Հռոմի Եպիսկոպոսի սինոդականության վերաբերյալ հրահանգների նոր արտահայտման ձևը, որն իր հերթին «հիերարխիկ ծառայությունը հասկանալու համար համապատասխան մեկնաբանական շրջանակ է»:

     

    2021 թվականի հոկտեմբերից սկսված սինոդական գործընթացը շարունակվում է տեղական մակարդակով: Այն ծառայում է միասնության ամրապնդմանը և Հիսուս Քրիստոսի կողմից Եկեղեցուն վստահված առաքելության իրականացմանը: Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ համայն Եկեղեցուն առնչվող որոշումներ կայացնելու համար դեռ ժամանակ է պահանջվում: «Ոչ բոլոր վարդապետական, բարոյական կամ հովվական հարցերն են պահանջում Ուսմունքի անմիջական միջամտությունը», և տարբեր շրջաններում կարող են գտնվել լուծումներ, որոնք հաշվի են առնում տեղական ավանդույթներն ու մարտահրավերները:

     

    «Իհարկե, Եկեղեցում պետք է լինի ուսմունքի և գործնական քայլերի միասնություն, սակայն դա չի խոչընդոտում վարդապետության որոշ հայեցակետրի այլ մեկնաբանությանը կամ դրանից բխող որոշակի հետևանքների առկայությանը: <…> Եզրափակիչ փաստաթղթում կան հրահանգներ, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել տեղական և այլ Եկեղեցիներում՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներն ու պայմանները»։

     

    Նորին Սրբությունը խնդրում է եպիսկոպոսներին ad limina այցելությունների շրջանակներում զեկուցել, թե ինչպես են իրականացվում Եզրափակիչ փաստաթղթի դրույթներն իրենց թեմերում, ինչ դժվարություններ են առաջանում և ինչ արդյունքներ արդեն կան։ Այս փուլին աջակցելու պատասխանատվությունը կրում է Սինոդի գլխավոր քարտուղարությունը և Հռոմեական Կուրիայի վերատեսչությունները:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց