Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակի տոնակատարությունը:
Իրենց ներկայությամբ մեզ պատվեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ՝ Գերապայծառ Հայր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, Հայաստանում Սուրբ Աթոռի դեսպան Գերպատիվ Հայր Անտե Յոզիչը, Գերաշնորհ և Արժանապատիվ հոգևորականներ, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ տիկին Լուսինե Սանոյանը, Կրթահամալիրի մեծ բարերար Պողոսյան ընտանիքի անդամները, շատ հարգարժան հյուրեր։ Ներկա էին նաև Կրթահամալիրի նախկին ու ներկա սաները։
Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի Հիմնադրուհի և Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանության Ընդհանուր Մեծավորուհի Մայր Արուսյակ Սաջոնյանը։
Գյումրու համայնքապետ պարոն Վարդգես Սամսոնյանի կողմից «ԵՐԱԽՏԻՔԻ ՄԵԴԱԼ» հանձնվեց Պողոսյան Հիմնադրամին՝ հանձինս Ալբերտ Պողոսյանին։
Հայտագրի մաս կազմող բոլոր ուղերձներից հետո հնչեց Տիրամայր Հայաստանի Երգչախմբի գնահատանքի ելույթը։
Միջոցառումն ավարտին ներկաները ճաշակեցին Տիրամայր Արհեստի Դպրոցի ուսանողների պատրաստած համադամ ուտեսները՝ բարձրակարգ մատուցմամբ։
Նյութը վերցված է Տիրամայր Հայաստանի ֆեսբուկյան էջից