• Հոգեւոր Տէրն այցելել է նաեւ Վինեով եւ Սոչի

    Հոգեւոր Տէրն այցելել է նաեւ Վինեով եւ Սոչի


    30 ապրիլի, 2015թ.

     

    2015թ. ապրիլի 27-ին Ամեն. Հոգեւոր Տէրն այցելեց ՌԴ Վինեով քաղաքի հայ կաթողիկէ համայնք՝ հրաուերով ժողովրդապետ՝ Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարեանի: Հոգեւոր Տիրոջն ուղեկցում էին Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վրդ. Սիւլահեանը եւ այլ հոգեւորականներ: Պատրիարքը Սբ. Պատարագ մատուցեց եւ ներկայ գտնուեց համայնքի 40 պատանիների մասնակցութեամբ կազմակերպուած միջոցառմանը՝ նուիրուած Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին՝ թատերական ներկայացմամբ, ասմունքով: Հոգեւոր Տէրը Երանելի Մալոյեանի շքանշաններով պարգեւատրեց նոյն համայնքի անդամներ Յովսէփ Կարախանեանին, Ժիւլ Աւետիսեանին եւ Պետրոս Օքրոյեանին՝ համայնքում մօտ ապագայում կառուցուելիք եկեղեցու շինարարութիւնը հովանաւորելու համար: Վինեովցի հայերը գեղեցիկ ընդունելութիւն էին կազմակերպել բարձրաստիճան հոգեւորականութեան համար եւ առիթ ունեցան մտերմիկ զրոյց ունենալու նրանց հետ:

     

     Ապրիլի 28-ին Հոգեւոր Տէր իր պատուիրակութեամբ այցելեց Սոչի՝ ժողովրդապետ Գերպ. Հ. Սերգեյ վրդ. Բաբաջանեանի հրաուերով: Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ը Սոչիի Սիմոն եւ Յուդա առաքեալների եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց տեղի հայ կաթողիկէ համայնքի համար, Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը կատարեց Մկրտութեան արարողութիւն եւ հանդիպեց Կրասնոդարի երկրամասի տարբեր հայ կաթողիկէ համայնքների հաւատացեալների հետ: Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Հոգեւոր Տէրը պատուիրեց պահպանել հայրերից ժառանգած հաւատքը, յիշել Եղեռնի նահատակների թափած արիւնը եւ ջանալ ապրել սիրով ու համերաշխ:

     Առ ի տեղեկութիւն.

    Ռուսաստանի հարաւային հատուածում կաթողիկէ հայերն ապրում են Ռոստովի շրջանում, Նովոչեռկասկում, Շախտերում, Կրասնոդարում, Սոչիում, Տուապսէում, Ամաւիրում, Կռոպոտկինում, Օտրադնենսկի շրջանում, Ուլեանովսկում եւ Սամարայում: Այս բոլոր համայնքներում հովւում է Գերպ. Հ. Սերգեյ Բաբաջանեանը: Այս շրջանների հայերի մեծ մասը, որ ծնունդով Ջավախքից է, Ռուսաստանում հաստատուել է հիմնականում 1990-ականների սկզբին, իսկ միւս մասը այդ շրջաններում բնակւում է դեռեւս Մեծ Եղեռնին յաջորդող տարիներից:

     

    сочи1 сочи3 сочи4 сочи9 сочи11 сочи12

     

     

Օրացույց

Օրացույց