Հայաստան ժամանեց հայոց նորօծ Առաջնորդ` Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանը:
Երկուշաբթի, 23 սեպտեմբեր, 2024թ. Հռոմից Հայաստանի Զվարթնոց օդանավակայան ժամանեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ հայոց նորօծ Առաջնորդ` Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանը` ուղեկցությամբ Գերպ. Հայր Պետրոս Վրդ. Մարաշլյանի։
Նրանց դիմավորեցին Հայաստանի թեմի հոգևոր դասը, նորընծայարանի սաները, սարկավագներն ու դպիրները։
Առաջնորդարանի ճաշարանում նորօծ Արքեպիսկոպոսն իր օրհնությունը շնորհեց ներկաներին, որից հետո տեղի ունեցավ ճաշկերույթը։