Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդ` Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը։
2024թ. սեպտեմբերի 21-ին Հռոմի Նիկողայոս Դոլենդինացու Եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդ` Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը` ձեռամբ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Հայրապետի, առընթերակայությամբ` Գերպ. Անտոն Վրդ. Նորատունկյանի և Գերպ. Գևորգ Վրդ. Սարգիսյանի։
Ձեռնադրակից Եպիսկոպոսներն էին Արհի. Տեր Գրիգոր Եպս. Պատիշահը և Արհի. Տեր Ներսես Եպս. Զապարյանը, խարտավիլակությամբ` Արհի. Տեր Պետրոս Արքեպս. Միրիաթյանի, արարողապետությամբ` Գերհ. Հայր Մաշտոց Ծ. Վրդ. Զահթերյանի և Գերպ. Հայր Սահակ Վրդ. Քեշիշյանի, երգեցողությամբ` Լևոնյան Քահանայապետական հայ վարժարանի ժառանգավորների, ղեկավարութեամբ` Գերպ. Հայր Պետրոս Վրդ. Մարաշլյանի, ներկայությամբ` Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Կլաուդիո Գուջերոթիի և նույն Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, նաև այլ Կարդինալների, Եպիսկոպոսների, Քահանաների և նորօծ ձեռնադրյալ Արքեպիսկոպոսի ծնողների։