• Ֆրանցիսկոս Պապի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

    Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հարյուր հազարից ավելի տեղահանվածները Քահանայապետի մտքում են այնպես, ինչպես իր աղոթքներում են Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերը։


    «Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի գաղթականների ողբերգական իրավիճակին»։ Այս խոսքերով Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարեմեան աղոթքի ավարտին ակնարկեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերջին օրերին ապրած ողբերգության մասին՝ նորոգելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության կոչը և մաղթելով, որ «կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հասարակության օժանդակությամբ, նպաստեն մնայուն մի համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին»։

     

    Սրբազան Քահանայապետն իր աղոթքներն ուղղեց Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի արհեստանոցի պայթումի զոհերին, որոնց թիվը հասավ 170-ի։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց