• Աշխարհը շարունակ կտոր-կտոր պատերազմների թիրախ է

    «Միջուկային ուժի օգտագործումը ի շահ պատերազմի անբարոյական է, անբարոյական է նաև միջուկային զենքեր ունենալը»։


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի պատգամը «Pacem in Terris» շրջաբերականի 60-ամյակի առթիվ կազմակերպված համագումարի մասնակիցներին։

     

    Նորին Սրբությունը պատգամ հղեց «Խաղաղություն երկրի վրա, պատերազմ և խաղաղության խոչընդոտներ» խորագրով Քահանայապետական ընկերային գիտությունների կաճառի և Peace Research Institute di Oslo հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված համագումարի մասնակիցներին՝ ի հիշատակ Սուրբ Հովհաննես ԻԳ Պապի շրջաբերականի 60-ամեակի:

     

    Պատգամում Սրբազան Քահանայապետը բարձր գնահատեց «Pacem in Terris» շրջաբերականին նվիրված համագումարը, «որովհետև այս աշխարհը շարունակում է թիրախ դառնալ մաս-մաս կատարված համաշխարհային պատերազմին, ինչպիսիք են Ուկրիանայի պատերազմն ու միջուկային ռումբերի օգտագործման սպառնալիքները։

    Նորին Սրբությունը՝ հիշելով մի հատված Սուրբ Հովհաննես Պողոս ԻԳ շրջաբերականից, ասաց. «Պետությունների, ինչպես նաև անհատների միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե զենքի ուժով, այլ ճշմարտության, արդարության և հավատարիմ գործակցության սկզբունքներով», ապա խնդրեց համագումարի մասնակիցներից, որ իրենց քննարկումներում ներառնեն նաև կարգապահ բարոյական արտացոլում՝ միջուկային զենքի շարունակական տիրապետման հետ կապված վտանգների, զինաթափման նոր առաջընթացի հրատապ անհրաժեշտության ու խաղաղության կերտման նախաձեռնությունների զարգացման վերաբերյալ։

     

    Սրբազան Քահանայապետը պատգամում մեջբերեց նաև Հիրոսիմայի խաղաղության հիշատակին նվիրված իր պատգամից մի հատված, որում հայտնում է իր համոզմունքը, որ «միջուկային ուժի օգտագործումը ի շահ պատերազմի անբարոյական է , անբարոյական է նաև միջուկային զենքեր ունենալը»։

     

    «Մարդասիրական սկզբունքները, որոնք ներշնչեցին, «Pacem in Terris» շրջաբերականի խոսքերը թող վավեր լինեն նաև այսօր այնպես, ինչպես առաջին անգամ գրվեցին 50 տարի առաջ», ընդգծեց Նորին Սրբությունը: Այնուհետև իր երախտագիտությունը հայտնեց համագումարի զեկուցողներին, ապա մասնակիցներին փոխանցեց Հովհաննես Պողոս ԻԳ Պապի շրջաբերականում հայտնած մաղթանքը. Աստծո ներշնչումով և զորությամբ թո՛ղ բոլոր ժողովուրդները կարողանան ողջագուրվել՝ որպես եղբայրներ ու քույրեր և խաղաղությունը, որին ձգտում են, թո՛ղ միշտ ծաղկի ու իշխի իրենց միջև»։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց