• Թո՛ղ Սուրբ Հաղորդությունը լինի քրիստոնեական կյանքի կենտրոնում

    «Սուրբ Հաղորդությունը Հիսուսի խորապես փոխակերպող ներկայությունն է»:


    Նորին Սրբության աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանում է 2023թ. հուլիս ամսվա աղոթական դիտավորությունը. թո՛ղ Սուրբ Հաղորդությունը միշտ գերակայող լինի հավատացյալների կյանքում:

     

    «Եթե Սուրբ Պատարագից դուրս ենք գալիս հենց այնպես, ինչպես եկել ենք, ուրեմն ինչ-որ բան այն չէ», քանի որ Սուրբ Հաղորդությունը Հիսուսի «խորապես փոխակերպող» ներկայությունն է», ընդգծում է Սրբազան Քահանայապետը.

     

    «Տերը գալիս է փոխակերպելու մեզ: Սուրբ Հաղորդության ժամանակ Նա Ինքն Իրեն պարգևում և զոհաբերում է մեզ համար, խնդրում է թույլ տալ, որպեսզի դառնա մեր և մեր եղբայրների ու քույրերի կյանքի աղբյուրը»։

     

    Սուրբ Հաղորդությունը հանդիպում է հարուցյալ Հիսուսի հետ, Ով խրատում և քաջալերում է քրիստոնյաներին սրտաբաց ընդունել այս աշխարհը, ընդգծում է Նորին Սրբությունը.

     

    «Ամեն անգամ, երբ մենք մասնակցում ենք Սուրբ Հաղորդությանը, Հիսուս գալիս և մեզ զորություն է տալիս սիրելու այնպես, ինչպես ինքն է սիրել: Տերը մեզ քաջություն է տալիս ուրիշներին ընդառաջ գնալու, ինքներս մեր մեջ չպարփակվելու և դիմացինին սիրով ընդունելու համար: Եկե՛ք աղոթենք, որպեսզի կաթողիկէների կյանքի կենտրոնում միշտ լինի Սուրբ Հաղորդությունը, որը փոխակերպում է մարդկային հարաբերություններն ու մեզ նախապատրաստում Աստծո և մեր եղբայրների ու քույրերի հետ հանդիպմանը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց