• Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Վատիկանում գիրք է տպագրել Հայոց Ցեղասպանութեան մասին

    Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Վատիկանում գիրք է տպագրել Հայոց Ցեղասպանութեան մասին


     2015թ. ապրիլի 15-ին Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրութեան ժամանակ Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Քահանայապետին է ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան մասին մի գիրք՝ «The Armenian Genocide» վերտառութեամբ եւ Էդի Եղիայեանի հեղինակութեամբ: Հեղինակն իր գրքում հաւաքել է Հայոց Ցեղասպանութեան մասին տարբեր վայրերում եւ տարբեր լեզուներով գրուած բամզաբնոյթ նիւթերի, վաւերագրերի, գրքերի, ժողովների ցուցակը եւ համառոտ բովանդակութիւնը, որոնք շատ կարեւոր են ցեղասպանութեան փաստերն ուսումնասիրելու համար: «Սա ամենամեծ փաստաթուղթն է աշխարհի քաղաքական խղճի դիմաց, որը շարունակում է ուրանալ մի իրականութիւն, որը է՛ հայ ժողովրդի ցեղասպանութիւնը».բացատրում է Ռաֆայէլ Սրբազանը: Գիրքը Սրբազան հօր նախաձեռնութեամբ տպագրուել է Վատիկանում, Մշակոյթի պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի միջամտութեամբ եւ աջակցութեամբ: Ռաֆայէլ Սրբազանը շնորհակալութիւն է յայտնել Քահանայապետին՝ գրքի տպագրութեան համար: Գրքի շնորհանդէսը կազմակերպուելու է Վատիկանում, ինչը եւս, Սրբազանի խօսքերով, Սուրբ Աթոռի կողմից հայ ժողովրդի հանդէպ սիրոյ արտայայտութիւն է: Գիրքը լոյս է տեսնելու 1000 օրինակով: Ռաֆայէլ Սրբազանն այդ գրքի օրինակներից նուիրելու է Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաներին եւ դիւանագետներին, որպէսի կարողանան ներկայացնել նաեւ օտարազգիներին:

Օրացույց

Օրացույց