• Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսի հովվապետական այցը Հունաստան

    Ամենապատիվ Հոգևոր Տերը Հունաստան կայցելի Երջանկահիշատակ Կյուրեղ Եպիսկոպոս Զոհրապյանի Հունաստան ժամանման և Հունաստանի Հայ կաթողիկէ Առաքելությունը և ընտանիքները Մանկան Հիսուսի Սրբուհի Թերեզային նվիրումի Հոբելյանների առթիվ։


    2023թ. ապրիլի 28-ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ամենապատիվ և գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ հովվապետական այցելությամբ կժամանի Հունաստանի մայրաքաղաք` Աթենք, որտեղ պիտի մնա մինչև վեց ամիս, հովանավորելով տարբեր ձեռնարկներ, որոնցով ծրագրված է տոնախմբելու հոբելյանական զույգ առիթները՝ Երջանկահիշատակ Կյուրեղ Եպիսկոպոս Զոհրապյանի Հունաստան ժամանման «Առաջին Հարյուր Ամյակը», Հունաստանի Հայ Կաթողիկէ Առաքելությունը և ընտանիքները Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի պաշտպանությանը նվիրելուն։

     

    Լուրը մեզ տրամադրեց Հունաստանի Հայ Կաթողիկէների Առաքելական Կառավարիչ ` Գերյ. Հովսեփ  Ծ. Վ. Պեզեզյանը, ում հովանու ներքո էլ կազմակերպված է հայրապետական այցելությունը և հոբելյանական տոնակատարությունները։

     

    Միութենական աղոթք և հուշակոթողի օրհնություն

     

    Նախատեսված ձեռնարկների շարքում են «Միութենական աղոթքը», որը պիտի կատարվի Նեոս Քոզմոսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում՝ 2023թ. ապրիլի 28-ի երեկոյան՝ Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հովանավորությամբ, որի ավարտից հետո Եկեղեցու «Խանցյան» պարտեզում պիտի տեղի ունենա Ապրիլյան Նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնությունը, ապա Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ պատվին պատրաստված սիրո սեղան` «Քոյունեան» սրահում։

     

    Հայրապետական Սուրբ Պատարագ

     

    2023թ. ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Ամենապատիվ Հոգևոր Տերը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում պիտի նախագահի Հայրապետական Ձայնավոր Սուրբ Պատարագը։

     

    Վարդարանի աղոթք և նվիրագործում

     

    Իսկ երկուշաբթի մայիսի 1-ի երեկոյան, Քոքինիայի Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի Եկեղեցում, Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը գլխավորելու է Սուրբ Վարդարանի աղոթքը, որի առիթ նախատեսված է հատուկ մի «աղոթք», որով կնորոգվի Հունաստանի առաքելության և հայ ընտանիքների նվիրումը՝ Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի բարեխոսությանը։

     

    Արարողության ավարտին Հոգևոր Տերը պիտի կատարի «Զոհրապյան» նոր սրահի օրհնությունը, ապա տեղի պիտի ունենա հյուրասիրություն` ի պատիվ Կաթողիկոս Պատրիարքի։

     

    Հոբելյանական ձեռնարկ Լատին Եկեղեցու ամֆիթատրոնի մեջ

     

    Ի թիվս այլ ձեռնարկների, մայիսի 3-ի երեկոյան՝ միշտ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ և Հունաստանի Հայ Կաթողիկէների առաջնորդ` Գերյ. Հայր Հովսեփ Ծ. Վ. Պէզեզյանի հովանավորությամբ, Կաթողիկէ Լատին Եկեղեցու «Ամֆիթատրոն» մեծ սրահում տեղի կունենա Երջանկահիշատակ Կյուրեղ Եպս. Զոհրապյանի Հունաստան ժամանման և Հունաստանի Հայ Կաթողիկէ առաքելությունը Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի պաշտպանության նվիրումի հարյուր ամյակի Հոբելյանական նշումը:

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց