• Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից.Պապի խօսքերը շատ դառն են կուլ տալու համար

    Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից.Պապի խօսքերը շատ դառն են կուլ տալու համար


    Ինչպէս գրում է Zenit.org կաթողիկէ լրատուական կայքը, Սրբազան Քահանայապետի խօսքերը Հայոց Ցեղասպանութեան՝ որպէս «20-րդ դարի առաջին ցեղասպանութեան», մասին եւ միւս սուր որակումներն ու դիպուկ ճշմարտութիւնները, ինչպէս սպասելի էր, առաջացրել են Թուրքիայի իշխանութիւնների դժգոհութիւնը.Սբ. Պատարագից անմիջապէս յետոյ Թուրքիայի ղեկաւարութիւնը հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ Թուրքիայում Սուրբ Աթոռի դեպսանին հրաւիրել՝ խորհրդակցութեան:

     Թուրքիայի Արտաքին գործոց նախարարութիւնը հայտարարել է, թէ  Քահանայապետի դիտարկումները «հակասում են պատմական ու իրաւական փաստերին», աւելին, «Պապը խտրականութիւն է դրել մարդկային տառապանքների միջեւ՝ միայն շեշտելով քրիստոնեաների եւ յատկապէս հայերի տառապանքները…Ընտրովի մօտեցմամբ Պապը արհամարհել է այն ողբերգութիւնները, որոնք բաժին են հասել թուրք եւ մահմեդական ժողովուրդներին, ովքեր իրենց կեանքը կորցրին Առաջին համաշխարհային պատերազմում»: Թուրքական կառաւարութիւնը, թէեւ ընդունում է, որ հայեր են սպանուել, բայց պնդում է, որ մահացածների թիւը շատ է չափազանցւած: Մինչդեռ, փաստում է կայքի լրագրողը,  բազում գիտնականներ եւ 22 երկիր պաշտօնապէս ճանաչել է 1,5 մլն. Հայերի սպանութիւնը՝ որպէս ցեղասպանութիւն:

    Թուրքիայի հայտարարութեան մէջ նաեւ ասւում է, թէ Պապը, իբր, հայերի պատմութիւնների ազդեցութեան տակ է, որոնց նպատակը պատմութիւնից թշնամանք քաղելն է՝բարեկամութեամբ եւ ապագայ սերունդների համար խաղաղութեամբ ապրելու փոխարեն, ինչը Թուրքիայի համար անընդունելի է: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւս արձագանքել է Քահանայապետի խօսքերին եւ ասել, թէ դրանք «միակողմանի եւ անպատշաճ» են:

     Սուրբ Աթոռը դեռեւս մեկնաբանութիւններ չի տուել Թուրքիայի արձագանքի առնչութեամբ:

Օրացույց

Օրացույց